Կանխատեսումներ Australian Open 2016-ի վերաբերյալ. Ջոկովիչը կհաղթի մրցաշարում, Նադալը դուրս կգա եզրափակիչ

00:00, 31 հնվ 2016
Կիրակի գիշերը (երկուշաբթի) Մելբուրնում կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» վերլուծել է տղամարդկանց մենախաղերի աղյուսակը և եկել է այն եզրակացության, որ եզրափակչում ամենայն հավանականությամբ կմրցեն Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը:

Վերջերս մենք ավանդաբար առանձին-առանձին դիտարկում ենք «Մեծ սաղավարտի» հաղթողի հիմնական հավակնորդներին, իսկ հետո քննարկում այն: Այս մոտեցումը նախկինում տվել է իր պտուղները եւ կարիք չկա այս անգամ հրաժարվել դրանից:

Սկսենք մրցաշարային ցանկի վերնամասից, որտեղ հայտնվել են հետաքրքիր թենիսիստներ, ովքեր իմ կարծիքով, պայքար կմղեն հաղթանակի համար:

Նովակ Ջոկովիչ (1,67)

Ջոկովիչը հպարտ ու հանդիսավոր կերպով բարձունքում է: Վիճակահանությունը շատ հաջող է ստացվել: Մինչ կիսաեզրափակիչ փուլը սերբը չի ունենա այնպիսի մրցակից, ով կկարողանա դիմակայել նրան:

Առաջին հայացքից այստեղ երեւում է երկու անուն՝ Ժո-Վիլֆրիդ Ցոնգա եւ Քեի Նիշիկորի: Թե ինչպես է սերբը կարողանում լուծել ֆրանսիացու հարցերը, մենք տեսանք նախորդ մրցաշրջանի վերջնամասում: Ինչ վերաբերում է ճապոնացուն, ապա նա այնքան է թուլացել, որ կարող է արդեն առաջին շրջանում պարտվել Ֆիլիպ Կոլշռայբերին:

Այնպես որ, Ջոկովիչի ճանապարհը մինչեւ կիսաեզրափակիչ կընթանա առանց խնդիրների, իսկ դա նրա համար մեծ առավելություն է:

Ռոջեր Ֆեդերեր (13,0)

Փառահեղ շվեյցարացին վաղուց գլխավերևում մեծ կարևորության գավաթ չի պահել: Մելբուրնի կորտերում բավական դժվար կլինի հաղթանակի հասնել: Կարծում եմ, որ Ռոջերի ցանցն ամենադժվարներից է: Իհարկե, նա այնքան էլ ուժեղ մրցակիցներ չունի, բայց նույն Դիմիտրովը, Դավիթ Գոֆենը և Մարին Չիլիչը կարող են կաթիլ առ կաթիլ սպառել թենիսային աշխարհի վետերանին:

Ջոկովիչի դեմ խաղից առաջ Ֆեդերերը շատ հոգնած տեսք կունենա, բայց սերբ թենիսիստի դեմ պետք չէ թուլանալ, քանի որ նա անմիջապես օգտվում է դրանից և գնում է մերսման՝ հերթական չախջախիչ հաղթանակից հետո հանգստանալու համար: Այդ պատճառով էլ Ջոկովիչ-Ֆեդերեր պայմանական կիսաեզրափակչում իմ առավելությունն ամբողջությամբ տալիս եմ սերբ թենիսիստին:

Մրցաշարային ցանցի ներքևի մասի թենիսիստները բավական հետաքրքիր են դասավորվել: Այստեղ ամուր միջակներ են հավաքվել, ովքեր անկախ կարգավիճակից ու ռեյտինգից կարող են ցանկացած պահի անակնկալներ մատուցել:

Էնդի Մարեյ (6,00)

Բուքմեյքերական ընկերությունները հերթական անգամ Մարեյի հաղթանակի համար բավական ցածր գործակից են սահմանել: Իհարկե, բրիտանացին մրցաշարում երկրորդ համարն է ստացել, բայց դրա հետ մեկտեղ եւ «դժոխային» աղյուսակ: Կարծում եմ՝ վիճակահանությունը նրա համար, մեղմ ասած, բարենպաստ չէր:

Առաջին շրջանում Էնդին կխաղա Ալեքսանդր Զվերեւի հետ: Պարզ է, որ այդ խաղը նրան հեշտությամբ կտրվի: Հաջորդ երկու շրջաններում էլ նրա մոտ խնդիրներ պետք է չլինեն, բայց հետո սկսվում է ամենահետաքրքիրը: Այնտեղ է եւ Բերնարդ Տոմիչը, եւ Ֆաբիո Ֆոնյինին, ով կարող է ճիշտ ոտքից արթնանալ, եւ Ջոն Իզները, ով ունակ է բոլորին ուժասպառ անել՝ այդ թվում իրեն:

Մարեյի համար կիսաեզրափակիչ հասնելը չափազանց բարդ կլինի: Եթե նրան դա հաջողվի, ապա նա այդ խաղին կմոտենա շատ նյարդային եւ խառնված վիճակում: Այդ պատճառով էլ նրա հաջողության վրա խաղադրույք կատարելն անհրաժեշտ չեմ համարում:

Ռաֆայել Նադալ (15,0)

Նադալին բաժին է ընկել ամենաթեթեւ ցանցերից մեկը: Ըստ էության, մինչեւ քառորդ եզրափակիչ նա բարդ մրցակից չի ունենա, այն պայմանով, որ նա պետք է առաջին շրջանում հաղթի Ֆերնանդո Վերդասկոյին: Այդ խաղից դժվար է կոնկրետ ինչ-որ բանի սպասել, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ անակնկալ կարող է մատուցել Ռաֆայի մրցակիցը:

Հետաքրքիր կլինի Նադալի եւ Մոնֆիսի միջեւ խաղը, բայց ֆրանսիացու մարզավիճակը ինձ վստահություն չի ներշնչում: Գաելը շատ է տարվում իր վաղեմի վարքով եւ կրկին իրեն թուլացրել է:

Իմ կարծիքով, Կեվին Անդերսոնը շատ պարզ մրցակից է Ռաֆայի համար: Իսպանացին անընդհատ փորձելու է պտտեցնել գնդակը՝ ստիպելով հարավաֆրիկացուն նյարդայնանալ ու սխալվել:

1/4 եզրափակչում Նադալին ավելի բարդ մրցակից կսպասի: Այն ամենայն հավանականությամբ Ստանիսլավ Վավրինկան կլինի: Շվեյցարացին իսկական մրցաշարային մարտիկ է: Նա գերազանց կարողանում է ավելացնել երկար տարածության վրա և հատկապես վտանգավոր է«Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Ցավոք, Նադալի դեմ խաղերում հաճախ է ձախողվում և թույլ է տալիս մեծ քանակությամբ անիմաստ սխալներ:.

Վերջին ամիսների միտումը հաշվի առնելով կարելի է կռահել, որ եզրափակչում կհայտնվեն Ջոկովիչն ու Նադալը: Չեմ կարծում, թե իսպանացին վատ է խաղում: Այո՛, նա չի հաղթում մրցաշարերում, բայց կարելի՞ է արդյոք խոսել թենիսիստի վատ խաղի մասին, երբ նա կանոնավոր կերպով հայտնվում է եզրափակիչներում:

Ջոկովիչի հետ նրա մրցակցությունն առանձին թեմա է: Սերբ թենիսիստը հոգեբանական առավելության շնորհիվ չեզոքացնում է մրցակցին, բայց Նադալը հիմա միակն է, որ կարող է պայքարել Ջոկովիչի դեմ: Նադալը շեշտը պետք է դնի թերարժեքության բարդույթը զրոյին հավասարեցնելու վրա:

Առաջարկում եմ William Hill-ում խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Ջոկովիչը կհաղթի այս մրցաշարում: Գործակիցը 1,67 է: Նաև առաջարկում եմ խաղադրույք կատարել Նադալի եզրափակչում հայտնվելու վրա: Bet365-ում այս խաղադրույքի գործակիցը 4,00 է:

Օրդինար: Հաղթած
Austrialian Open 2016
00:00/31 հնվ
Մրցաշարի հաղթող
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Austrialian Open 2016
00:00/31 հնվ
Մրցաշարի հաղթող
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ