Կանխատեսում. «Տրուա» – ՊՍԺ. Լիգա-1-ի նորեկը գոլ կխփի փոխչեմպիոնին

23:00, 07 օգս 2021
Ֆրանսիական Լիգա 1-ի մեկնարկային տուրում առաջնության նորեկ, նախորդ մրցաշրջանում Լիգա 2-ի չեմպիոն «Տրուան» կընդունի փոխչեմպիոն ՊՍԺ-ին: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում դաշտի տերերը գոլ կխփեն:

Լիգա 2-ի նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Տրուան» իսկական փորձության է ենթարկվելու: Նոր մրցաշրջանի առաջին տուրում սեփական հարկի տակ ընդունելու է ՊՍԺ-ին: Փարիզյան ակումբը կարող է այս խաղին մոտենալ արդեն իսկ մեգատրանսֆերով: Ըստ լուրերի՝ Լեո Մեսին կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում:

Գուցե այդ լուրը փոքր ինչ խանգարի այս խաղին լավագույնս պատրաստվելու համար: Ամեն դեպքում, Մեսին ՊՍԺ-ում ունի ընկերներ: Բոլորն էլ զարմացած են վերջին իրադարձություններից և անհամբեր սպասում են, թե ինչ որոշում կկայացնի արգենտինացին:

Ինչ վերաբերում է խաղին, ապա ՊՍԺ-ն բացարձակ ֆավորիտ է, սակայն «Տրուան» նախորդ մրցաշրջանում բավականին տպավորիչ արդյունքներ է գրանցել: Կարծում եմ՝ առաջնությունը ՊՍԺ-ի դեմ խաղով սկսելն իսկական տոն կլինի համեստ ակումբի համար, որի ֆուտբոլիստները կփորձեն հնարավորինս լավ հանդես գալ:

Ֆրանսիայի փոխչեմպիոնն արդեն իսկ թոփ համալրումներ ունի. Սերխիո Ռամոս, Ջանլուիջի Դոնարումա, Աշռաֆ Հակիմի, Ջորջինյո Վեյնալդում: Սակայն, եթե հիշենք վերջին երկու-երեք մրցաշրջանները, ՊՍԺ-ն միշտ էլ խնդիրներ է ունեցել համեստ թիմերի հետ արտագնա խաղերում:

«Բուքմեյքերների ռեյտինգն» ընտրում է «Տրուայի» գոլերի տոտալը 0.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.87 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Լիգա 1
23:00/7 օգս
«Տրուա»-ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ