Կանխատեսում. «Սևիլյա»-«Ռոմա». Մխիթարյանը գոլ կխփի և «Ռոման» կհաղթի

13:07, 06 օգս 2020
Օգոստոսի 6-ին՝ Երևանի ժամանակով 20:55-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլյա»-«Ռոմա» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլ կխփի Հենրիխ Մխիթարյանը:

«Ռոման» և «Սևիլյան» հաղթողին կպարզեն մեկ խաղով: Կորոնավիրուսի պայմանավորված դադարից հետո Եվրոպա լիգան վերսկսվում է Գերմանիայում: Խաղը կկայանա Դյուսելդորֆում:

Երկու թիմերն էլ լավ մարզավիճակով և դրական տրամադրությամբ են մոտենում այս խաղին: Ունեցել են բավարար ժամանակ պատրաստվելու համար: Մեծ կորուստ ունի «Ռոման»: Թիմից հեռացել է Քրիս Սմոլինգը: Առանց այդ էլ պաշտպանությունում առկա էին խնդիրներ, իսկ առանց Սմոլինգին, դրանք ավելի ընդգծված կլինեն:

«Ռոմայի» հարձակման գծում կխաղան Մխիթարյանը Ձանիոլոն և Ջեկոն: Հաշվի առնելով, որ ասուլիսի ժամանակ Մխիթարյանը նշեց, որ այս մրցաշարում ընթացիկ մրցաշրջանում դեռ գոլ չի խփել, և այն, որ հայ ֆուտբոլիստն ավելի մոտ է սկսել խաղալ մրցակցի դարպասին, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլ խփի: Vivaro-ն այն գնահատում է 3.95  գործակցով:

Ինչ վերաբերում է խաղին, ապա առաջարկում ենք խաղադրույք կատարել, որ հանդիպման ընթացքում 2.5-ից շատ գոլ կգրանցվի, որը Vivaro-ն գնահատում է 1.79 գործակցով:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ