Կանխատեսում. «Փյունիկ» — «Վարդար» խաղում երկու թիմն էլ գոլ կխփի

18:00, 12 հլս 2018
Այսօր Երևանի ժամանակով 18:00-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» կհյուրընկալի «Վարդարին»: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմն էլ աչքի կընկնի: 

«Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունն ավարտեց նախավերջին՝ 5-րդ հորիզոնականում: 6 թիմ ունեցող առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցնելը նման մեծ ամբիցիաներ ունեցող թիմի համար, իհարկե, դրական և գոհացնող արդյունք չպետք է լինի: Երևանյան ակումբի ղեկավարությունը դա հիանալի հասկացավ և մրցաշրջանից հետո թիմում շատ բան է փոխվել: Նոր կոլեկտիվ է ձևավորվում: Հայաստանի առաջնության 11-ակի չեմպիոնի գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մեծ հեռանկարներ ունեցող մասնագետ Անդրեյ Տալալաևը:

Երևանցիները շատ ակտիվ են ամառային տրանսֆերային այս պատուհանի ընթացքում: «Փյունիկի» շարքերն է համալրել 6 նոր ֆուտբոլիստ, որոնց թվում է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը: Այս ամենը, իհարկե, չի կարող չուրախացնել հայ ֆուտբոլասերին և այն լավ հիմնաքար է ակումբի զարգացման համար: Ճիշտ և գրագետ աշխատանքի դեպքում Բարձրագույն խմբի պատմության ամենատիտղոսակիր ակումբը կրկին կարող է լավ խաղ ցուցադրել և դրական արդյունքներ գրանցել թե՛ ներքին առաջնությունում և թե՛ եվրագավաթներում:

Ինչ վերաբերում է այս խաղին. «Փյունիկ»-ը վերակառուցվում է, հայտնի չէ, թե ինչպիսի խաղ է ձգտում ցուցադրել հայկական թիմը, ովքեր կլինեն մեկնարկային կազմում: Այս հարցերի պատասխանը որոշակիորեն կստանանք մակեդոնական ակումբի դեմ առաջին խաղում: Տալալաևի թիմն այս խաղից առաջ ուսումնամարզական հավաք է անցկացրել Մինսկում և «Մուրոմ» ու «Օլիմպիեց» ակումբների դեմ ստուգողական խաղերում միևնույն՝ 3:0 հաշվով հաղթանակներ է տարել:

«Փյունիկին» բավական փորձառու և բարդ մրցակից է բաժին հասել որակավորման առաջին փուլի համար: Մակեդոնացիները Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում հենց այս ճանապարհն անցնելով են մրցաշարի խմբային փուլի ուղեգիր նվաճել: «Վարդարում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը: Նրանք նախորդ մրցաշրջանում դարձել են Մակեդոնիայի առաջնության փոխչեմպիոն:

Մինչխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Տալալաևն ասաց, որ անկախ մրցակցի ուժեղ լինելուց՝ իր թիմը փորձելու է բարձր պահել հայկական ֆուտբոլի պատիվը:

Կանխատեսում.

«Փյունիկն» այժմ «անկտրել ձմերուկ» է, բայց հաշվի առնելով թիմի ձեռքբերումները, մարզչական փոփոխությունը և այն, որ խաղը Երևանում է կայանալու, կարծում եմ, որ Տալալևի ֆուտբոլիստներին նվազագույնը գոլ խփել կհաջողվի: Դե իսկ «Վարդարը», ըստ իս, առանց գոլի չի հեռանա Հայաստանից: Առաջարկում եմ 1,80 գործակցով «երկու թիմն էլ գոլ կխփի» խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, որակավորման առաջին փուլ
18:00/12 հլս
«Փյունիկ» - «Վարդար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ