Կանխատեսում. «Նյուքասլ»-«Արսենալ». կհաղթեն հյուրերը

18:00, 15 սպտ 2018
Սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Նյուքասլ»-«Արսենալ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում կհաղթեն հյուրերը:

«Արսենալն» այս մրցաշրջանի մեկնարկային հատվածում երկուական անգամ հաղթել և պարտվել է: Արսեն Վենգերի հեռանալուց հետո թիմում կարծես թե փոփոխությունները դժվար են տրվում: Ունայ Էմերիի աշխատանքը նկատելի է, բայց դեռ վաղ է խոսել, որ «Արսենալը» բոլորովին այլ թիմ է դարձել: Ոչ, կան նույն սխալները պաշտպանությունում, իսկ հարձակման գծի լավագույն կազմի հարցում իսպանացի մասնագետը դեռ փնտրտուքների մեջ է: Այնուամենայնիվ, երևում է, որ «Արսենալը» փորձում է վերգտնել իր խաղը:

Ռաֆայել Բենիտեսի «Նյուքասլը» շատ անկանխատեսելի թիմ է: Նախորդ տուրում նրանք պարտվեցին գործող չեմպիոն «Սիթիին», սակայն կարողացան խնդիրներ ստեղծել «քաղաքայինների» համար: Այս խաղում «Նյուքասլը» խաղալու է տանը:

Միջազգային դադարից հետո բոլոր թիմերի համար էլ դժվարություններ են լինում, հատկապես երբ շատ ֆուտբոլիստներ են ներգրավված լինում հավաքականի խաղերին: Նրանցից մեկն էլ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Գուցե ռիսկային թվա, բայց այս խաղում «Արսենալը» կարող է հաղթել, եթե գործի կենտրոնացված: Ամեն դեպքում, լոնդոնցիների կարգն ավելի բարձր է: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այս խաղում խաղադրույք կատարել «Արսենալի» հաղթանակի վրա, որը Vivaro-ն գնահատում է 1.95 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի Պրեմիեր լիգա
18:00/15 սպտ
«Նյուքասլ»-«Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ