Կանխատեսում. «Ինտեր»-«Տոտենհեմ». կհաղթեն հյուրերը

20:55, 18 սպտ 2018
Սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 20:55-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2018-19 թթ մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրի «Ինտեր»-«Տոտենհեմ» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում կհաղթեն հյուրերը: 

Ուղիղ 8 տարի առաջ այս թիմերը նույնպես հանդիպել էին Չեմպիոնների լիգայում: Նույն «Սան Սիրո» մարզադաշտում, չնայած դաշտի տերերի 4:3  հաշվով հաղթանակին, փայլում էր լոնդոնցիների ֆուտբոլիստ, ապագա աստղ՝ Գարեթ Բեյլը: Իսկ ի՞նչ սպասել այս խաղից: Միլանի «Ինտերը» 7 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է եվրոպական ֆուտբոլի էլիտա: Այդ առումով, առավելությունը միլանցիների կողմը չէ: Չնայած բավականին երիտասարդ կոլեկտիվին, «Տոտենհեմին» արդեն կարելի է փորձառու թիմ անվանել:

«Տոտենհեմը» վերջին տարիներին ՉԼ-ում խաղալու հարուստ փորձ ունի: Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հարձակողական ֆուտբոլ է դավանում: Բացի այդ, թիմն աչքի է ընկնում ամուր պաշտպանությամբ: Հաշվի առնելով «Ինտերում» առկա խաղային խնդիրները, այս հանդիպման ֆավորիտ կարելի է համարել լոնդոնցիներին:

Այնուամենայնիվ, մեծ ճնշում կլինի միլանյան ակումբի վրա, իսկ «Տոտենհեմը» կկարողանա օգտվել դրանից: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կհաղթեն հյուրերը: «Տոտենհեմի» հաղթանակը Vivaro-ն գնահատում է 2.77 գործակցով:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
20:55/18 սպտ
«Ինտեր»-«Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ