Կանխատեսում. «Բարսելոնա»-ՊՍՎ. դաշտի տերեը կհաղթեն խոշոր հաշվով

20:55, 18 սպտ 2018
Սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 20:55-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2018-19 թթ մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրի «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այդ խաղում կատալոնացիները կհաղթեն խոշոր հաշվով: 

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2018-19 թթ մրցաշրջանի խմբային փուլը: Կատալոնական «Բարսելոնան» ընդունելու է B խմբի, կարելի է ասել, ամենահամեստ թիմին՝ հոլանդական ՊՍՎ-ին: Ի՞նչ սպասել այս խաղից: Դե իհարկե, գոլեր, շատ գոլեր: «Բարսան» նախորդ մրցաշրջանում ՉԼ-ում ձախողվելուց հետո վիրավոր գազանի նման սպասում է նոր մրցաշրջանի մեկնարկին: Թիմում խաղային և կադրային խնդիրներ չկան:

Հոլանդական թիմերը միշտ էլ աչքի են ընկել իրենց հարձակողական ֆուտբոլով: Այսինքն՝ նույնիսկ «Բարսայի» դեմ խաղում ՊՍՎ-ն չի կարող հույսը դնել խորը պաշտպանության վրա: Գրեթե 100 հազար հանդիսականի աչքի առաջ կատալոնական ակումբի ֆուտբոլիստների միակ նպատակը կլինի գոլեր խփելը: Իսկ այդ ալիքին դիմակայելը չափազանց բարդ կլինի՝ առավել ևս ՊՍՎ-ի համար: Հոլանդական ակումբի՝ գոլ խփելու հավանականությունը ևս մեծ չէ:

Այնուամենայնիվ, եթե ցանկացած հաշվի պարագայում ՊՍՎ-ն գոլ խփի, դա ավելի կկատանեղնի կատալոնացիներին:

Հաշվի առնելով այս ամենը, «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում «Բարսելոնան» կհաղթի 3 գնդակի տարբերությամբ, որի համար Vivaro-ն սահմանել է 1.81 գործակիցը:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
20:55/18 սպտ
«Բարսելոնա»-ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ