Կանխատեսում. Ֆրանսիա — Արգենտինա. կլինեն գոլեր

18:00, 30 հնս 2018
Հունիսի 30-ին կկայանա ԱԱ 2018-ի 1/8 եզրափակչի Ֆրանսիա — Արգենտինա հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է այդ խաղում խաղադրույք կատարել երկու թիմերի գոլերի վրա: 

Մինչև ԱԱ 2018-ի մեկնարկը շատերը հենց այս երկու հավաքականներին համարում էին չեմպիոնի գլխավոր հավակնորդներ: Բայց արդեն 1/8 եզրափակչում նրանցից մեկը պետք է լքի պայքարը: Արգենտինացիների խաղի մասին շատ է խոսվել, բոլորն էլ տեսնում են, որ թիմում խնդիրներ կան բոլոր դիրքերում՝ հատկապես պաշտպանությունում: Իսկ ահա ֆրանսիացիների մոտ լրիվ հակառակն է: Դիդյե Դեշամի թիմն ուժերը խնայելով խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Այս հավաքականները դժվար թե կարողանան փակ ֆուտբոլ խաղալ: Երկու կողմերում էլ հանդես են գալիս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ՝ հատկապես հարձակման գծում: Բացի այդ, VAR համակարգի շնորհիվ մեծացել է նաև 11 մետրանոց հարվածների քանակը, որը նույնպես կարող է օգնել այս խաղում գոլեր տեսնելու համար:

Առաջարկում եմ այս խաղում խաղադրույք կատարել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, որի համար Vivaro-ն սահմանել է 2.15 գործակիցը:

 

Օրդինար: Չխաղարկված
18:00/30 հնս
Ֆրանսիա - Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ