Կանխատեսում. «Էվերթոն»-«Չելսի». կլինեն գոլեր

16:30, 07 դկտ 2019
Դեկտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 16:30-ին, կմեկնարկի Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Էվերթոն»-«Չելսի» հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կլինեն գոլեր:

Հաշվի առնելով թիմերի վերջին ելույթները, այս խաղը պետք է գոլառատ լինի: «Չելսին» վերջին 5 խաղից 4-ում գոլ է բաց թողել, իսկ «Էվերթոնը» չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը: Մերսիսայդյան դերբիում կրած պարտությունն էլ բերեց թիմի գլխավոր մարզիչ Մարկու Սիլվայի պաշտոնանկությանը:

Երկու թիմերի կազմերում էլ կան կատարողներ, որոնք կարող են և կփայլեն այս խաղում: Դժվար է պատկերացնել, որ այս խաղում քիչ գոլեր կլինեն, կամ ընդհանրապես չեն լինի: «Էվերթոնը» գտնվում է 18-րդ հորիզանականում և նահանջելու այլևս տեղ չկա: Դե իսկ Ֆրենկ Լեմպարդի երիտասարդ թիմն էլ փայլուն խաղ է ցուցադրում:

Թիմերը մեծ կորուստներ չունեն: Նախորդ խաղին մասնակցել է վնասվածքից ապաքինված Տամի Աբրահամը:

«Բուքմեյքերների Ռեյնտինգն» առաջարկում է խաղադրույք կատարել, որ այս խաղում կգրանցվի 2.5-ից շատ գոլ, որի համար Vivaro-ն սահմանել է 1.72 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
16:30/7 դկտ
«Էվերթոն»-«Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ