Կամերուն – Եգիպտոս։ Կանխատեսում և խաղադրույք

23:00, 03 փտր 2022
Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Կամերունի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի դեմ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում նվազագույնը 2 գոլ կգրանցվի։

Կամերունի հավաքականն այս մրցաշարում 4 հաղթանակ է տարել և 1 ոչ ոքի խաղացել Կաբո-Վերդեի հետ։ Թիմի կազմը գնահատվում է շուրջ 140 միլիոն եվրո։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կամերունը զբաղեցնում է 50-րդ տեղը։ Կամերունի հավաքականն են ներկայացնում «Նապոլիի» հենակետային կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսան, «Լիոնի» վինգեր Կարլ Տոկո-Էկամբին, «Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը․․․ և դա դեռ ամբողջ ցանկը չէ։

Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 160 միլիոն եվրո։ Այս հավաքականը 45-րդ տեղում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Բացի բոլորին հայտնի Մոհամեդ Սալահից, Եգիպտոսի հավաքականն են ներկայացնում Տրեզեգեն՝ «Ասթոն Վիլայից», Մոհամեդ Էլ-Նենին՝ «Արսենալից» և Օմար Մարմուշը՝ «Շտուտգարտից»։

Եգիպտոսը 3 անգամ հաղթել է նվազագույն հաշվով և 1 պարտություն կրել Նիգերիայից։ Մարոկկոյի դեմ գոլառատ խաղում էլ թիմին հաղթանակ է պարգևել Սալահը։

Կամերունի հաղթանակի համար սահմանվել է 2․23 գործակիցը։ Ոչ ոքին տսացել է 2․76, իսկ Եգիպտոսի հաղթանակը՝ 4․22 գործակիցը։

Խաղի գոլերի 1․5-ից շատ տոտալի համար սահմանվել է 1․66, իսկ 1․5-ից քիչ տոտալի համար՝ 2․35 գործակիցը։ Հաշվի առնելով, որ Կամերունը գոլառատ խաղեր է անցկացրել, իսկ Եգիպտոսի մասնակցությամբ գրեթե բոլոր խաղերում գոլ է գրանցվել, կարելի է սպասել, որ այս խաղում ևս գոլեր կտեսնենք։ 

Հանդիպման ելքի վերաբերյալ խաղադրույքներից զերծ կմնամ։ Ընտրել եմ խաղի գոլերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․08 գործակիցը։ Թիմերը նվազագույնը մեկական գոլ կխփեն։ Կամերունը միջինը մեկ խաղում 2․2 գոլ է խփում։ Եգիպտոսն էլ մեկ գոլ կարող է խփել։

Օրդինար: Պարտված
Աֆրիկյան ազգերի գավաթ
23:00/3 փտր
Կամերուն – Եգիպտոս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ