Իսպանական էքսպրեսս. Խաղում ենք 5,12 գործակցով

22:45, 08 ապր 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Պրիմերայի 2016/17թթ. մրցաշրջանի 31-րդ տուրի 3 հանդիպում: «Սևիլիան» կընդունի «Դեպորտիվոյին», «Բարսելոնան» կհյուրընկալվի «Մալագային», իսկ «Սանտիագո Բերնաբեուում» կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Ռեալ» — «Աթլետիկո»:

«Ռեալ» — «Աթլետիկո»

Մադրիդյան դերբին Իսպանիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումն է: Առաջատար «Ռեալը» կընդունի երրորդ տեղում ընթացող «Աթլետիկոյին»: «Վիսենտե Կալդերոնում» կայացած առաջին շրջանի խաղում Զիդանի թիմը 3:0 հաշվով ջախջախեց «աթլետներին», բայց այս «Աթլետիկոյի» խաղը չես համեմատի մրցաշրջանի սկզբում Սիմեոնեի թիմի ցուցադրած խաղի հետ: «Հնդիկները» կրկին հաղթում են, կրկին իրենց վստահ են զգում: Վերադարձել է այն կայուն ու բարձր կարգապահությամբ աչքի ընկնող «Աթլետիկոն», որին վերջին տարիներին սովորել էինք:

«Աթլետիկոն» Լա լիգայում անցկացրած վերջին 5 խաղերում հաղթել է՝ խփելով 10 և բաց թողնելով ընդամենը 1 գնդակ: Գրիզմանը, ով ճանաչվեց Պրիմերայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, լավ մարզավիճակում է: Տոռեսն աչքի է ընկնում գոլային փոխանցումներով, կիսապաշտպանությունում ամեն ինչ կարգին է, իսկ պաշտպանությունը առաջվա պես ամուր ու անանցանելի է: «Ռեալին» այս «Աթլետիկոյի» դեմ բարդ կլինի:

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա «սերուցքայինները» հաղթել են առաջնության վերջին 5 խաղերում, ինչպես «Աթլետիկոն»: Բայց «Ռեալի» պաշտպանությունը չես համեմատի «Աթլետիկոյի» պաշտպանության հետ: Զիդանի թիմը վերջերս շատ է բաց թողնում: Գումարած դրան, Վարանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա դիմակայությունը:

Երկու թիմերն էլ այս խաղից հետո Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացնեն: Եթե «Աթլետիկոն» խաղալու է տանը և մրցաշարի ամենաթույլ մրցակցի՝ «Լեսթերի» դեմ, ապա «Ռեալը» Մյունխենում կմրցի «Բավարիայի» հետ: Այնուամենայնիվ, դժվար թե այսպիսի մեծ նշանակության խաղում թիմերը մեծ ուժեր խնայեն:

«Ռեալը» առաջնությունում արդեն 50+ հանդիպում է գոլ է խփում: Տանը «սերուցքայինները» ամենայն հավանականությամբ կգրավեն Սիմեոնեի թիմի դարպասը, բայց սեփականն անառիկ պահել դժվար թե կարողանան: «Աթլետիկոն» պակաս ուժեղ հարձակման գիծ չունի: Գումարած դրան, «Ռեալի» պաշտպանությունը կաղում է: 1,72 գործակցով առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը:

«Սևիլիա» — «Դեպորտիվո»

«Սևիլիայում» խաղային լուրջ անկում է: Սամպաոլիի թիմը նախ դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, այնուհետև առաջնությունում կորցրեց 3-րդ հորիզոնականը: Վերջին 6 խաղում անդալուսցիները չեն հաղթել: Նախորդ տուրում էլ «Սևիլիան» անատամ խաղով 0:3 հաշվով զիջեց «Բարսելոնային»:

«Դեպորտիվոն» «Բարսելոնային» հաղթելուց հետո խաղային անկում ապրեց: Վերջին 3 խաղում «Դեպոռը» ընդամենը 1 միավոր է վաստակել: Լա Կորունայի թիմը 28 միավորով 16-րդն է: Փոքրիկ, բայց ուժեղագույնների խումբը լքելու վտանգ Պեպե Մելի թիմին սպառնում է: Առաջին շրջանի խաղում «Դեպորը» սեփական դաշտում 2:3 հաշվով զիջեց «Սևիլիային»:

«Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուանում» լրիվ այլ ֆուտբոլ է խաղում: Երկրպագուները կարոտել են իրենց սիրելի թիմի արագ ու գեղեցիկ խաղին: «Դեպորտիվոյին» անդալուսցիները պարտավոր են հաղթել, մանավանդ, որ այս տուրում «Աթլետիկոն» կարող է «Ռեալի» դեմ միավորներ կորցնել: Հաշվի առնելով սեփական դաշտի գործոնն ու «Սևիլիայի» ավելի բարձր կարգը՝ առաջարկում ենք ««Սևիլիայի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Անդալուսցիները սեփական երկրպագուների աջակցությամբ կհաղթեն ու վերջ կդնեն անհաջողությունների շարքին: Գործակիցը 1,75 է:

«Մալագա» — «Բարսելոնա»

«Բարսելոնան» լավ մարզավիճակ է հավաքել: Նախորդ տուրում կատալոնացիներն առանց խնդիրների 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Սևիլիայի» դարպասը: Նեյմարը գերազանց մարզավիճակում է, Մեսսին ու Սուարեսը շարունակում են գոլեր խփել: Չեմպիոնական մրցավազքին մասնակցելու համար Էնրիկեի թիմը պարտավոր է հաղթել «Մալագային», բայց դա այնքան էլ հեշտ չի լինի: Առաջին շրջանի հանդիպումը դրա վառ օրինակն է: «Բարսան» անընդհատ գրոհեց, բայց արդյունքում չկարողացավ գոնե 1 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Գոլազուրկ ոչ-ոքի: Ընդհանրապես «կապտանռնագույններին» դժվար են տրվում «Մալագայի» դեմ հանդիպումները: Թիմերի միջև Պրիմերայի վերջին 5 խաղերում «Բարսան» ընդամենը 2 հաղթանակ ունի (+ 2 ոչ-ոքի և 1 պարտություն):

«Մալագայի» համար առաջնությունը գործնականում ավարտված է: Թիմը ոչնչի համար չի պայքարում: Անդալուսյան ակումբը անհաջող շրջան է անցկացնում՝ վերջին 7 խաղից հինգում պարտվել է: Միայն վերջին տուրում Միշելի թիմը կարողացավ 3 միավոր վաստակել՝ Խիխոնում նվազագույն հաշվով հաղթելով տեղի «Սպորտինգին»: Անկախ հավակնություններից ու հնարավորություններից «Մալագան» առաջիկա խաղում կփորձի հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել կատալոնացիների համար:

«Բարսելոնան» խնայող ռեժիմով կխաղա, քանի որ մի քանի օր հետո Թուրինում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում կմրցի «Յուվենթուսի» հետ: Գումարած դրան, կատալոնացիներին ավանդաբար բարդ են տրվում «Մալագայի» դեմ խաղերը:

Առաջարկում ենք «ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը: «Մալագայի» մասնակցությամբ վերջին 13 խաղերում այն աշխատել է: Անդալուսցիները հազվադեպ են գոլառատ հանդիպումներ անցկացնում: Անգամ «Ռեալի» դեմ խաղն արդյունավետ չստացվեց: «Բարսելոնան» հազվադեպ է սակավագոլ հանդիպումներ անցկացնում, բայց ոչ «Մալագայի» հետ: Այս թիմերի միջև կայացած առաջնության վերջին 7 խաղերում տոտալ 3,5-ից քիչ գոլ է խփվել: Այնպես որ, «ՏՔ 3,5 գոլ»՝ 1,70 գործակից:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 5,12 գործակիցը:

Էքսպրես: Հաղթած
Լա լիգա, 31-րդ տուր
18:15/8 ապր
«Ռեալ» — «Աթլետիկո»
Լա լիգա, 31-րդ տուր
20:30/8 ապր
«Սևիլիա» — «Դեպորտիվո»
Լա լիգա, 31-րդ տուր
22:45/8 ապր
«Մալագա» — «Բարսելոնա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ