Իսլամ Մախաչև – Չարլզ Օլիվեյրա: Գլեբ Կոժիկովի կանխատեսումը

23:59, 23 հկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Գլեբ Կոժիկովը կանխատեսում է արել Իսլամ Մախաչև — Չարլզ Օլիվեյրա UFC 280 մրցաշարի թեթև քաշային կարգում չեմպիոնական մենամարտի վերաբերյալ:

Տարվա ամենասպասված մենամարտն է: Չեմպիոնական դիմակայություն թեթև քաշային կարգում՝ սամբոն ընդդեմ ջիու-ջիցուի:

Իսլամ Մախաչև

31-ամյա ռուսաստանցի մարտիկը Մախաչկալայից է: Պրոֆեսիոնալ ռեկորդը՝ 22-1: Մարզվում է American Kickboxing Academy մարզասրահում: Իսլամին ներկայացնելու կարիք չկա: Ֆիզիկապես ուժեղ, բազմակողմանի զարգացած մարզիկ է, հիանալի մենամարտ է վարում և մրցակիցներին հաղթում է հիմնականում պարտերում: Տիտղոսային մենամարտին հասնելը երկար ժամանակ պահանջեց Մախաչևից: Ռուսաստանցին 6 տարի պայքարեց և 10 անընդմեջ հաղթանակից հետո հնարավորություն ստացավ թեթև քաշային կարգում վիճարկել չեմպիոնական գոտին:

Չարլզ Օլիվեյրա

Օլիվեյրան UFC-ի չեմպիոն է թեթև քաշային կարգում: De Bronx մականունով բրազիլացին 33 տարեկան է: Պրոֆեսիոնալ ռեկորդը՝ 33-8: Ներկայացնում է Chute Boxe Diego Lima թիմը: 2017-ին Փոլ Ֆելդերին պարտվելուց հետո Չարլզը կերպարանափոխվել է՝ միակողմանի ջիթսերից դառնալով իսկական ММА-ի մարտիկ, որը վտանգավոր է ցանկացած պարագայում: Օլիվեյրան 11 մենամարտից բաղկացած հաղթական շարք ունի: Նա չի վախենում ոչ մեկից և ընդունում է յուրաքանչյուր մարտահրավեր: Վնասվածքներ է ստանում, սակայն կարողանում է հաղթել մրցակիցներին:

Կանխատեսում

Շատերը պնդում են, որ Մախաչևը դեռևս չի հանդիպել նման լուրջ մրցակցի, ինչպիսին Օլիվեյրան է: Այս պնդումների մեջ ճշմարտություն կա, քանի որ բրազիլացին իրոք շատ վտանգավոր է կանգնած վիճակում: Նա կարող է նոկաուտի ենթարկել մրցակցին, իսկ պարտեր տեղափոխվելու դեպքում սաբմիշենի վտանգը մեծ է: Սակայն ինձ թվում է, որ խնդիրը լուծելի է Մախաչևի համար:

Մյուս կողմից, եթե նայենք Չարլզի նախորդ մենամարտերը, ապա այնտեղ Մախաչևի մակարդակի մարտիկներ չկային: Կարծում եմ՝ մենամարտի սկզբում Իսլամն Օլիվեյրային կփորձի տանջել ըմբշամարտով, իսկ երբ բրազիլացին հոգնի, Մախաչևը կգնա սաբմիշնի, կամ կփորձի խնդիրը լուծել պարտերում:

Ընտրում եմ Մախաչևը կհաղթի ժամանակից շուտ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
UFC 280
23:59/23 հկտ
Իսլամ Մախաչև - Չարլզ Օլիվեյրա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ