«Ինտեր» – «Ֆիորենտինա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 01 ապր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Ֆիորենտինա» Իտալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ինտերի» համար հույժ կարևոր կարող էր թվալ միջազգային դադարը, քանի որ պաշտոնական վերջին 3 խաղում «Ներաձուրիները» չէին կարողացել գեթ մեկ հաղթանակ տանել։ Ակնհայտ էր, որ Սիմոնե Ինձագիի թիմն ուներ հոգեբանական ու խաղային խնդիր։ Այնպես չէ, որ դրանից առաջ էլ ամեն ինչ հարթ ու սահուն էր։ Վերջին 5 խաղում միլանյան ակումբի միակ հաղթանակը գրանցվել էր «Լեչեի» հետ տնային մրցավեճում՝ 2։0։ Առանձնապես ցավալի էին «Յուվենտուսից» ու «Սպեցիայից» կրած պարտությունները, որտեղ մրցակիցն ուժեղ էր զուտ խփած գոլերի հաշվին։ Այնպես չէ, որ այդ խաղերում «Ինտերը» զիջել է բոլոր առումներով, սակայն մարզական բախտն այդ օրը եղել է մրցակցի կողմը։ «Պորտուի» հետ չեմպիոնլիգյան խաղում էլ արդեն ֆուտբոլային ֆորտունան ժպտացել է Հենոյին ու ընկերներին։

Իսկ ահա «Ֆիորենտինան» վերջին շրջանում փայլուն է հանդես եկել։ Փետրվարի 24-ից սկսած, Վինչենցոն Իտալիանոն 7 խաղում անընդմեջ հաղթանակ է տարել՝ այդ խաղերից 4-ում սեփական դարպասն անառիկ պահելով։ Ընդ որում՝ այդ միջակայքում տեղավորվել է «Մանուշակների» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում։ Այս պահին «Ֆիորենտինան» դուրս է եկել նշված մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ ներքին առաջնությունում վաստակած 37 միավորով է 9-րդ տեղում է։

«Ինտերը» կարող էր վստահորեն լինել մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, սակայն կորցրած միավորների պատճառով հիմա միայն երրորդն է՝ «Լացիոյին» զիջելով 2 միավոր։ Թիկունքից արդեն զգացվում է «Միլանի» ու «Ռոմայի» շունչը։ Չեմպիոնական պայքարի մասին մտածելն անիմաստ է արդեն, հարկավոր է պահպանել տեղը չեմպիոնլիգյան քառյակում։ «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում կայացած առաջին խաղում, որին ես ներկա եմ եղել, «Ֆիորենտինան» հաճելի տպավորություն է թողել՝ հատկապես հարձակման գծում։ Սակայն «Սան Սիրո» ստադիոնում այս տարի ձախողվել է միայն 1 անգամ։ Հետևաբար վստահ եմ, որ առաջիկա խաղում էլ «Ինտերը» կհաղթի «Ֆիորենտինային»։ Հաշիվն էական չէ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
20:00/1 ապր
«Ինտեր» - «Ֆիորենտինա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ