«Ինտեր» – «Էմպոլի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 23 հնվ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Էմպոլի» իտալական Ա Սերիայի 18-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Էմպոլին» վերջին շրջանում կարծես թե մի փոքր կարգավորել է իր գործերը և Պաուլո Ձանետիի գլխավորությամբ վերջին 4 խաղերում գոլ է խփել։

Հնարավոր է, որ «Ինտերն» այս խաղում չկարողանա անառիկ պահել դարպասը, չնայած, ես այդքան էլ համոզված չեմ։ «Ինտերը» վերջին շրջանում ևս գտել է իր խաղը։ Վերջերս թիմը կարողացավ գերսկզբունքային խաղում առավելության հասնել «Միլանի» նկատմամբ և նվաճել Իտալիայի Սուպերգավաթը։

Կարելի է ենթադրել, որ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարողացել է դուրս բերել թիմին այն ճգնաժամից, որում հայտնվել էր մրցաշրջանի մեկնարկային հատվածում։

Կարծում եմ, որ առաջիկայում ևս «Ինտերն» ունենալու է լավ հանդիպումների շարք և գրանցելու է հաղթանակը հաղթանակի հետևից։ Գրեթե վստահ եմ, որ այս խաղում «Ինտերը» հաղթելու է։

Իմ կանխատեսումն է «Ինտերը» գոլ կխփի խաղակեսերից յուրաքանչյուրում։ Այս խաղադրույքի համար սահմանվել է 1․84 գործակիցը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/23 հնվ
«Ինտեր» – «Էմպոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ