Հորդանան – Իսպանիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 17 նյմ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Հորդանան – Իսպանիա ընկերական հանդիպման վերաբերյալ։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ ֆավորիտ հավաքականներն անցկացնում են ընկերական հանդիպումներ։ Մունդիալը մեկնարկում է նոյեմբերի 20-ին։ Կատար մեկնելուց առաջ Իսպանիայի ընտրանին իր հնարավորությունները կստուգի Հորդանանի հետ մրցավեճում։

Հորդանանի հավաքականն իր պատմության ընթացքում երբեք չի հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, բայց հենց հիմա ազգային թիմն ապրում է իր պատմության լավագույն ժամանակները. «Արծիվները» վերջերս նվաճեցին Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքը 4-րդ անգամ անընդմեջ։ 2019 թվականին հորդանանցիները դուրս եկան 1/8 եզրափակիչ, սակայն այժմ կփորձեն էլ ավելի առաջ գնալ։ Վերջին հինգ խաղերում Ադնան Համադի տղաները հաղթել են ընդհանուր 9։0 հաշվով։

Իսպանիայի հավաքականը 2008-2012 թվականների հաջողությունից հետո սերնդափոխություն ապրեց։ Նախորդ 2 Մունդիալներին «Կարմիր ֆուրիան» տապալվեց։ Ակնհայտ է, որ այժմ իսպանացիները կփորձեն շատ ավելի առաջ շարժվել, սակայն նրանց կազմը լուրջ հարցեր է թողնում, քանի որ Լուիս Էնրիկեն մի շարք փորձառու խաղացողների չի ընդգրկել վերջնական հայտացուցակում, նրանց թվում առանձնանում է Սերխիո Ռամոսը։ Խմբում իսպանացիները կհանդիպեն կոստառիկացիների, գերմանացիների և ճապոնացիների հետ։

Հորդանանի հավաքականը հիանալի մարզավիճակում է մոտենում առաջիկա հանդիպմանը։ Այդուհանդերձ, նույնիսկ նման արտակարգ արդյունքները թույլ չեն տալիս Ադնան Համադի տղաներին լինել գալիք խաղի ֆավորիտը, քանի որ Նեպալի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Սիրիայի և նույնիսկ Օմանի թիմերը, ամենայն հարգանքով, զգալիորեն զիջում են «Կարմիրներին»: Իսպանիայի հավաքականը վերջին բոլոր խոշոր մրցաշարերում լուրջ խնդիրներ է ունենում հարձակման հետ կապված, քանի որ չունի բառի ուղիղ իմաստով կենտրոնական հարձակվողներ: Ըստ ամենայնի, ԱԱ-2022-ում այս դերը կկատարի Ալվարո Մորատան, որն այս մրցաշրջանում «Աթլետիկոյի» կազմում ընդամենը 5 գոլ է խփել։ Այդ իսկ պատճառով Հորդանանի հետ ընկերական խաղում կարևոր է ոչ միայն հաղթելը, այլև շատ գոլեր խփելը, որպեսզի հարձակողական բռունցքը վստահություն ձեռք բերի, իսկ կանխատեսման լավագույն տարբերակն իսպանացիների անհատական ​​տոտալն է։ Ենթադրում եմ, որ Իսպանիան առնվազն 3 գնդակ կուղարկի մրցակցի դարպասը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
20:00/17 նյմ
Հորդանան - Իպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ