«Հիբերնիան» – «Ասթոն Վիլա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:45, 23 օգս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Հիբերնիան» (Շոտլանդիա) – «Ասթոն Վիլա» (Անգլիա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի վերջնամասում, երբ «Ասթոն Վիլան» Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճեց, շատերն սկսեցին կանխատեսել, որ անգլիական թիմը կլինի մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը։ Բնականաբար, այս մտքի հիմքում «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի նվաճած տիտղոսներն են եվրագավաթային մրցաշարերում։ Այս մասնագետի գլխավորությամբ «Սևիլիան» 3 տարի անընդմեջ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։ Էմերին կարողացել է այդ տիտղոսը նվաճել նաև «Վիլյառեալի» հետ։

Անգլիայում իսկապես հիացած են Էմերիի աշխատանքով։ Ճիշտ է, «Արսենալում» իսպանացին հաջողության չհասավ, բայց պետք է նշել, որ լոնդոնյան ակումբի հետ ևս այս մանագետը հասել է մինչև Եվրոպա լիգայի եզրափակիչ։

Այն, որ «Ասթոն Վիլան» հնարավորինս առաջ կգնա Կոնֆերենցիաների լիգայի այս խաղարկությունում, կասկած չունեմ, իսկ այս հանդիպման վերաբերյալ ընտրել եմ անկյունայինների տոտալը 10-ից շատ խաղադրույքը՝ 1․84 գործակցով։ Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում «Ասթոն Վիլայի» անցկացրած 2 խաղերում այս խաղադրույքն աշխատել է։

Շոտլանդական «Հիբերնիանն» էլ ներքին առաջնության նախորդ խաղում 11 անկյունային է իրացրել։ Բրիտանական թիմերի պայքարում, անկասկած, պետք է շատ անկյունայիններ սպասել։ Բացի այդ, «Ասթոն Վիլան» հարձակողական ֆուտբոլ է նախընտրում։ Գոլային պահերն ու հարվածները բավականին շատ են։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:45/23 օգս
«Հիբերնիան» – «Ասթոն Վիլա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ