Հայաստան — Ռումինիա. Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը

20:00, 08 հկտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը վիդեոկանխատեսում է արել ԱԱ 2018-ի ընտրական փուլի երկրորդ տուրի Հայաստան — Ռումինիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

Բարև ձեզ սիրելի ֆուտբոլասերներ, ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ, և հիմա մենք շատ կարևոր խնդիր ունենք լուծելու: Ձեզ հետ միասին հիմա կքննարկենք Հայաստան — Ռումինիա հանդիպմանը վերաբերվող ամենահետաքրքիր խաղադրույքները, որն առաջարկում է Vivaro ընկերությունը:

Անկեղծ ասած՝ մեծ ցանկություն ունեի խաղադրույք կատարել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա, բայց պետք է իրատես լինել, պետք է ճիշտ գնահատել շանսերը: Նախ նշեմ, որ Հայաստանի հավաքականը բավական բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ չունի ընդգծված առաջատար: Ո՛չ Յուրա Մովսիսյանը, ո՛չ Հենրիխ Մխիթարյանը չեն կարողանա մասնակցել այս հանդիպմանը: Մովսիսյանը, ինչպես գիտեք, հայտնի պատճառներով չի հրավիրվում ազգային հավաքական: Միացյալ Նահանգներում նրա մարզավիճակը պատշաճ չէ, ինչպես ասում է Վարուժան Սուքիասյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Հենրիխ Մխիթարյանն էլ վնասվածք ունի: Բայց առանց նրանց էլ հավաքականն ունի բավական լավ, պրոֆեսիոնալ, գերազանց ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լուծել հանդիպման ելքը: Հուսանք՝ Երևանում հենց այդպես էլ կլինի:

Ռումինիայի հավաքականը բավական զգուշավոր սկսեց իր գործունեությունը Երևանում: Քրիստոֆ Դաումը և նրա ֆուտբոլիստը ասուլիսի ընթացքում նշեցին, որ Ռումինիան ամենևին էլ ֆավորիտ չէ, և նրանք եկել են այստեղ ոչ ֆավորիտի կարգավիճակով, քանի որ Հայաստանի հետ խաղում բավական բարդ է լինելու: Եվ նրանք ճիշտ են ասում: Իսկապես, Երևանում ոչ մի մրցակից հեշտ հաղթանակ չի տարել և ոչ ոք հեշտ, հանգիստ խաղալով դուրս չի եկել: Գրեթե միշտ նրանք սեփական դարպասը գնդակ ընդունելով են հեռացել:

Այնպես որ, ես առաջարկում եմ կատարել բավական համարձակ խաղադրույք՝ երկուսն էլ կդառնան գոլի հեղինակ: 1,97 գործակից է սահմանել Vivaro ընկերությունն այս խաղադրույքի համար: Եթե համաձայն եք, ապա կատարեք խաղադրույք և խաղացեք հաճույքի համար:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, ընտրական փուլ
20:00/8 հկտ
Հայաստան - Ռումինիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ