Հայաստան — Ռումինիա. Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

20:00, 07 հկտ 2016
Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը կանխատեսում է արել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրի Հայաստան — Ռումինիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ ռումինացիները հյուրընկալվելիս առնվազն երկու գոլ կխփեն: 

Չեմ կարծում, թե կա գոնե մեկ հայ, ով վստահ է, որ հաղթելու ենք Ռումինիային: Նույնիսկ այն մասնագետները, ովքեր հույս են հայտնում կամ վստահ են, որ հաղթելու ենք, հոգու խորքում չեն հավատում: Ոչ-ոքին, միգուցե, հնարավոր լինի “պոկել”, բայց հաղթանակը գրեթե անիրատեսական է: Խնդիրը միայն այն չէ, որ առաջիկա երկու խաղերին չի մասնակցելու Հենրիխ Մխիթարյանը: Խնդիրն ավելի խորքային է եւ մեծ: Վարուժան Սուքիասյանն ամեն անգամ նշում է, թե այս կամ այն ֆուտբոլիստը չի համապատասխանում իր խաղային սխեմային, բայց անձամբ ես, Սուքիասյանի կողմից բացարձակ որեւէ խաղային սխեմա չեմ նկատում: Այս դեպքում ճիշտ կլինի ասել, որ հենց գլխավոր մարզիչը չի համապատասխանում իր աշխատանքին: Սրան եթե գումարենք այն, որ ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը չունեն բավարար խաղային պրակտիկա, ապա ռումինացիների հետ ոչ-ոքին փայլուն արդյունք կլինի մեզ համար: Կրկին մտածելու ենք խոշոր հաշվով չպարտվելու մասին: Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հետ կայացած խաղերը ցույց տվեցին, թե որքան ահռելի բացթողումներ կան թե՛ պաշտպանությունում, եւ թե՛ ընդհանուր խաղի մեջ: Նման դեպքում, փոխարենը ճիշտ ֆուտբոլիստներ հրավիրելու, հարձակողական ոճի ավելի շատ ֆուտբոլիստներ հրավիրելու, Սուքիասյանը հավաքել է պաշտպանողական ոճի՝ հնարավորինս շատ ֆուտբոլիստների: Այստեղից եզրակացություն, որ խաղալու ենք առավել քան խորը պաշտպանությունից:

Եվրոպայի առաջնության ժամանակ տեսել ենք Ռումինիայի ընտրանու խաղը եւ, եթե մասնագետներից շատերը նշում են, թե ռումինացիներն այնքան էլ լավ տպավորություն չթողեցին, ապա սխալվում են: Ռումինիան բավական լավ տպավորություն թողեց եւ մեր խմբում պայքարելու է առաջին հորիզոնականի համար: Միանշանակ է, որ չափազանց ծանր խաղեր են սպասվում ինչպես Երեւանում, այնպես էլ Վարշավայում: Հուսանք, որ գոնե ոչ ոքի կխաղանք Ռումինիայի հետ:

Այս խաղի համար կանեմ հետեւյալ կանխատեսումը. Ռումինիան կխփի առնվազն երկու գնդակ:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, ընտրական փուլ, երկրորդ տուր
20:00/7 հկտ
Հայաստան - Ռումինիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ