Գվատեմալա — Հայաստան, Սալվադոր — Հայաստան. Հաբեթ Հարությունյանի կանխատեսումը

06:30, 29 մյս 2016
Խաղում է
ArmFootball.com կայքի և «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի թղթակից, «ՑԱՅԳ» հեռուստաընկերության մարզական լրագրող Հաբեթ Հարությունյանը կանխատեսում է արել Գվատեմալա — Հայաստան և Սալվադոր — Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղում առնվազն 3 գոլ կխփվի: 

Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ ընկերական խաղում կմրցի Գվատեմալայի ազգային ընտրանու հետ: Կողմերի միջև տեղի ունեցած խաղից անցել է 16 տարի: Թիմերը մրցել են 2000 թվականի հունվարի 9-ին Լոս-Անջելեսի «Մեմորիալ Կոլիզեում» մարզադաշտում և բաժանվել են խաղաղությամբ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Գագիկ Մանուկյանը, որը մրցակցի դարպասը գրավել է 60-րդ րոպեին: Իհարկե, այդ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից այսօր ոչ ոք չի մնացել հավաքականում: Հատկանշական է, որ այդ ժամանակ մեր հավաքականի ղեկին Վարուժան Սուքիասյանն էր, որը տարիներ անց կրկին գլխավորել է թիմը:

Հայաստանի հավաքականը ամերիկյան հավաքով կսկսի նախապատրաստվել Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին և ընկերական հանդիպումներ կանցկացնի Գվատեմալայի և Սալվադորի հավաքականների հետ: Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ երևացին կադրային և խաղային այն փոփոխությունները, որոնց մասին խոսում էր Սուքիասյանը հավաքականը գլխավորելուց հետո: Առաջիկա ընկերական խաղերը նշվածի տրամաբանական շարունակությունը կլինեն: Լրացուցիչ վստահություն ձեռք բերելու համար կարևոր է նաև արդյունքը: Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա Գվատեմալան աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացրել է 4 խաղ, տարել է 2 հաղթանակ և կրել 2 պարտություն: 2016 թվականին 4 հանդիպում է անցկացրել՝ երկուսը պաշտոնական, երկուսը ընկերական: Ընտրական փուլի շրջանակներում երկու անգամ մրցել է ԱՄՆ-ի հավաքականի հետ: Սեփական դաշտում հաղթել է 2:0 հաշվով, մրցակցի հարկի տակ պարտվել է 4 գնդակի տարբերությամբ: Ընկերական խաղերից մեկում մրցել է հենց Սալվադորի հետ և հաղթել է 1:0 հաշվով: Ուժեղ է գտնվել նաև Հոնդուրասի թիմից և հաղթել է 3:1 հաշվով: Վիճակագրությունը թույլ է տալիս մտածելու, որ բավականին պինդ թիմ ունի Գվատեմալան:

Ինչ վերաբերում է Սալվադորին, ապա ընտրական փուլում ընդգրկված է միևնույն խմբում Կանադայի, Մեքսիկայի և Հոնդուրասի հավաքականների հետ: Անցկացրած 4 խաղից երկուսն ավարտել է ոչ-ոքի և կրել է երկու պարտություն: 2016 թվականին անցկացրել է 5 հանդիպում՝ երեքն ընկերական, երկուսը պաշտոնական: Ընկերական խաղերում պարտվել է Գվատեմալային և Պանամային, ոչ-ոքի է խաղացել Նիկարագուայի հետ: Պաշտոնական խաղերում սեփական դաշտում 2:2 է խաղացել Հոնդուրասի հետ, իսկ պատասխան խաղում պարտվել է 2:0 հաշվով: Ընտրական փուլում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել նաև Կանադայի հետ, իսկ Մեքսիկային պարտվել է 3:0 հաշվով: Խաղային պրակտիկայի և խաղակցվածության տեսնակյունից մրցակիցները գերազանցում են Հայաստանի հավաքականին և այս առումով Սուքիասյանի սաներին դժվար կլինի: Մյուս կողմից Հայաստանի հավաքականի առաջնային նպատակը ոչ թե հաղթելն է, ինչը ցանկալի է, այլ նախկին բացերը փակելն ու վստահություն ձեռք բերելը:

Հայաստան – Գվատեմալա` ՏՇ 2,5 գոլ

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
06:30/29 մյս
Գվատեմալա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Հայաստան – Էլ Սալվադոր` ՏՇ 2,5 գոլ

* — Սալվադորի հետ հանդիպման կանխատեսումները կտեղադրվեն խաղադրույքների հասանելի դառնալու պահին

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ