«Գրոյտեր Ֆյուրտ» – «Հոֆենհայմ»․ Հյուրերը կհաղթեն հետնապահին

18:30, 27 նյմ 2021
Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Գրոյտեր Ֆյուրտը» կընդունի «Հոֆենհայմին», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն հյուրերը։

«Հոֆենհայմի» կազմում այս խաղը բաց կթողնի Ջոնը, հարցականի տակ է Կրամարիչի, Բաումգարտների, Ռուդիի, Սկովի, Կադերժաբեկի և Բիչակչի մասնակցությունը։

«Գրոյտեր Ֆյուրտը» նախորդ տուրում 0։4 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Սա թիմի 10-րդ պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում։ «Գրոյտեր Ֆյուրտն» ընդամենը 1 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։

«Հոֆենհայմի» արդյունքներն էլ կայուն չեն։ Թիմն անսպասելի պարտություն կրեց «Բոխումից», իսկ հետո կարողացավ հաղթել «Լեյպցիգին»։ Հիմա Սեբաստյան Հյոնեսի թիմը 17 միավորով 10-րդ տեղում է։ Բունդեսլիգայի վերջին 14 արտագնա խաղերից 13-ում «Հոֆենհայմը» հաղթանակ չի տարել (6 ոչ ոքի և 7 պարտություն)։ Առաջնության հետնապահի հետ խաղը լավ հնարավորություն է այս անհաջող շարքին վերջ դնելու համար։ Հյուրերի հաղթանակն այս խաղում գնահատվում է 1․70 գործակցով։

«Գրոյտեր Ֆյուրտն» ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 8 գոլ է խփել։ Թիմի խաղը չի տպավորում և դժվար է որևէ բան սպասել դաշտի տերերի այս խաղում։ Ընտրում եմ «Հոֆենհայմի» հաղթանակը՝ 1․70 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
18:30/27 նյմ
«Գրոյտեր Ֆյուրտ» – «Հոֆենհայմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ