«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 06 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի «Գրանադա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերին չի հաջողվի գրավել «արքայական» ակումբի դարպասը: 

«Նուեվո Լոս Կարմենեսը» հաշվետու տուրում լինելու է լեփ-լեցուն, որովհետև «Գրանադան», համենայն դեպս մոտակա մեկ տարում, վերջին անգամ է ընդունում Մադրիդի «Ռեալին»: Իհարկե, հավանականություն կա, որ հաջորդ մրցաշրջանում «Գրանադան» կկարողանա հյուրընկալել այսպիսի մեծ թիմի, բայց, ընդհանուր առմամբ, ներքին առաջնությունում վերջին անգամ է ընդունում նման կարգի գերակումբի, քանզի այս մրցաշրջանի արդյունքներով «Գրանադան» դուրս է մնում իսպանական Պրիմերայից: 6 տարի թիմը կարողացավ մնալ ուժեղագույնների խմբում, բայց ամեն լավ բան ունի և՛ սկիզբ, և՛ վերջ: Մրցաշրջանի ընթացքում «Գրանադան» երեք մարզիչ փոխեց՝ նախ Պակո Խեմեսը սկզբում գլխավորում էր թիմը և բավական լավ ֆուտբոլիստներ էր ձեռք բերել տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց ոչ այնքան լավ հանդես եկավ, հետո նրա գործը շարունակեց Լուկաս Ալկարասը, իսկ վերջում էլ որպես փրկիչ եկավ Լոնդոնի «Արսենալի» լեգենդար պաշտպան Տոնի Ադամսը, ով նույն ձևի ֆիասկոյի ենթարկվեց, ինչպես իր հայրենակից Գարի Նևիլը «Վալենսիայում»: Տոնի Ադամսը, ով միայնակ աշխատելու բացարձակապես պրակտիկա չունի, «Գրանադային» ոչ մի օգուտ չկարողացավ տալ, և թիմը դուրս է մնում Պրիմերայից անփառունակ կերպով:

Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», ապա Էլ Կլասիկոյում «Բարսելոնայից» պարտություն կրելուց հետո «Ռեալը» նորից հետապնդողի դերում է, թեպետ մեկ խաղ պակաս է անցկացրել («Սելտայի» հետ): Այդ հանդիպումը տեղի կունենա վերջին տուրից չորս օր առաջ, և հենց այդ խաղում հաղթանակ տանելու դեպքում «Ռեալը» մեծ հաշվով կկարողանա ապահովել իր չեմպիոնությունը: Ներքին առաջնությունում ոսկե մեդալներ տանելու համար կան լավ նախադրյալներ, քանզի Չեմպիոնների լիգայում թիմը գերազանց հանդես եկավ՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Աթլետիկոյի» դարպասը: Քամբեքի մասին մտածել, ինձ թվում է, այստեղ անիմաստ է: Մնում է հարցերը լուծել ներքին առաջնությունում:

Այսօրվա խաղում Զինեդին Զիդանը, անկասկած, դուրս կբերի իր երկրորդ կազմը, հիմնականում կխաղան փոխարինողները: Իհարկե, ամոթ է այս կազմն անվանել փոխարինող, որովհետև նշածս ֆուտբոլիստների մասին կերազեն բոլոր-բոլոր ակումբները՝ Կասիլյա, Ռամոս, Նաչո, Դանիլո, Կովաչիչ, Իսկո, Խամես, Մորատա, Ասենսիո, Վասկես: Բոլորն էլ բաձրակարգ ֆուտբոլիստներ են: Գարեթ Բեյլը վնասվածք ունի և դեռևս երկար ժամանակ կպահանջվի նրա վերականգնման համար: Դանի Կարվախալը ևս վնասվածք է ստացել և նրա մասնակցությունը եզրափակչին շատ-շատ լուրջ հարցականի տակ է:

«Գրանադայում» կան ֆուտբոլիստներ, որոնք ճանաչելի են բոլորին՝ Ադրիան Ռամոսը, Իսաակ Կուենկան, Գիլյերմո Օչոան: Վերջինս կփորձի անառիկ պահել սեփական դարպասը, բայց չեմ կարծում, որ դա նրա մոտ կհաջողվի, իսկ ահա Կուենկայի, Ռամոսի և թիմակիցների մոտ կստացվի գոլի հեղինակ դառնալ, շատ խիստ կասկածում եմ: Դրա համար էլ 2,02 գործակցով առաջարկում եմ «Գրանադայի գոլերը տոտալ 0,5-ից քիչ» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 36-րդ տուր
22:45/6 մյս
«Գրանադա» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ