«Գոլդեն Սթեյթ Ուորիորս» — «Կլիվլենդ Կավալիերս». Դմիտրի Դոնսկոյի կանխատեսումը

02:00, 26 դկտ 2015
Viasat Sport հեռուստաընկերությունում բեյսբոլի, ամերիկյան ֆուտբոլի, բասկետբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Դոնսկոյը կանխատեսում է արել NBA-ի կանոնավոր առաջնության «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» — «Կլիվլենդ Կավալիերս» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա այսօր երեկոյան, Օկլենդում: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը լուրջ պայքար կմղեն չեմպիոնի հետ խաղում: 

Այս առաջնությունում «Գոլդեն Սթեյթ Ուորիորսը» արդեն պարտվել է, եւ սա կարող է լինել առաջիկա հանդիպման ամենակարեւոր գործոններից մեկը, որում «ռազմիկները» խաղալու են «Կլիվլենդ Կավալիերսի» հետ: Սա նախորդ մրցաշրջանի եզրափակչի կրկնությունն է: «Կլիվլենդը» դեմ չի լինի վրեժ լուծել պարտության համար: Սա նաեւ Արեւելքի ու Արեւմուտքի առաջատարների հանդիպումն է, որում հաղթելը շատ պատվաբեր է: Եվ վերջապես, սա NBA-ի ներկայիս երկու լավագույն խաղացողների՝ Ստեֆեն Քարրիի ու Լեբրոն Ջեյմսի, դիմակայությունն է:

Առաջիկա հանդիպմանը շատ քիչ բան կարելի է ենթադրել՝ բացի նրանից, որ երկու թիմերի մարզչական շտաբերը եզրափակիչ դիմակայությունների համար ինչ-որ հնարքներ կփորձարկեն: Հանդիպման առանձին դրվագներում շատ հետաքրքիր կլինի հետեւել նոր կոմբինացիաներին, որոնք միմյանց կառաջարկեն մարզիչները: «Կլիվլենդը» այս խաղին մոտենում է 6 անընդմեջ հաղթանակով ու շարք վերադարձած Քայրի Իրվինգով, ով թեւ կամաց-կամաց, բայց մարզավիճակ է հավաքում: «Բակսից» պարտություն կրելուց հետո, «Գոլդեն Սթեյթը» 3 անընդմեջ հաղթանակ տարավ՝ նոր շարք սկսելով եւ ավելացնելով տնային հաղթանակների քանակը: Կարծում եմ, այս խաղում նույնպես կհաղթի «Գոլդեն Սթեյթը»: Բայց այստեղ կարելի է փորձել «Կլիվլենդի» (+4,5) դրական ֆորայով տարբերակը: Կարծում եմ, «Կլիվլենդը» կկարողանա դիմադրություն ցույց տալ «Գոլդեն Սթեյթին»` մինչեւ վերջ լարված պահելով հանդիպումը:

Օրդինար: Պարտված
NBA-ի կանոնավոր առաջնություն
02:00/26 դկտ
«Գոլդեն Սթեյթ Ուորիորս» - «Կլիվլենդ Կավալիերս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ