Goal.com-ի կանխատեսումը. Սաուդյան Արաբիան խոշոր հաշվով չի պարտվի Ռուսաստանին

19:00, 14 հնս 2018
Goal.com-ի փորձագետ Ջիմ Նայթը կանխատեսում է արել աշխարհի առաջնության Ռուսաստան — Սաուդյան Արաբիա բացման հանդիպման վերաբերյալ: 

Հինգշաբթի օրն ԱԱ-2018-ը կմեկնարկի մրցաշարի տանտեր Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև խաղից, ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Մունդիալի 2 վատագույն հավաքականների:

Եվրո-2016-ի համեմատ ռուսների պաշտպանությունը շատ ավելի վատ վիճակում է. մի քանի առանցքային ֆուտբոլիստներ ավարտել են հավաքականում կարիերան, իսկ երիտասարդ տաղանդներ Վիկտոր Վասինը և Գեորգի Ջիկիյան մրցաշարի մեկնարկից շատ առաջ վնասվածքի պատճառով դուրս են մնացել շարքից:

Սաուդների հիմնական բոլոր ֆուտբոլիստները շարքում են, բացի այդ  Իտալիայի և Գերմանիայի նման թոփ հավաքականների դեմ (երկու խաղում էլ 1:2) ոչ վատ արդյունքները հանգում են այն մտքին, որ այս հանդիպմանն արաբները խոշոր հաշվով չեն պարտվի:

Խուան անտոնիո Պիցին, հյուրերի գլխավոր մարզիչը, լավ է կառուցել պաշտպանության գիծը և այդ պատճառով նրա թիմը նվազագույնը խոշոր հաշվով չի պարտվի: Խաղադրույք եմ կատարում Սուդյան Արաբիայի (+1) ֆորայով հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018
19:00/14 հնս
Ռուսաստան - Սաուդյան Արաբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ