Goal.com-ի կանխատեսումը. Մյունխենում հանդիպումն անարդյունավետ կլինի

22:45, 03 մյս 2016
Goal.com-ի փորձագետ Ֆիլ Կիտրոմիլիդիսը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Աթլետիկո Մադրիդ» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղը սակավագոլ կլինի: 

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում մադրիդցիների հաղթանակը նրանց այս զույգի ֆավորիտ է դարձրել:

«Վիսենտե Կալդերոնում» «չոր» հաղթանակն «Աթլետիկոյի» համար գերազանց արդյունք է, քանզի մադրիդյան ակումբում գիտեն՝ «Բավարիան» որքան զորեղ է հարազատ մարզադաշտում: Նախորդ մրցաշրջանում Գվարդիոլայի թիմը պարտվեց «Պորտուին» (1:3) և ոչ-ոքի խաղաց «Շախտյորի» հետ (0:0), իսկ տանը մրցակիցներին հաղթեց 7:0 և 6:1 հաշվով, այդ պատճառով մյունխենցիներին այդպիսի սցենարն արդեն հայտնի է:

Եթե հաշվի առնենք լրացուցիչ ժամանակում «Յուվենթուսի» նկատմամբ տարած հաղթանակը՝ «Բավարիան» հաղթել է Չեմպիոնների լիգայի 11 անընդմեջ տնային հանդիպումներում՝ խփելով 41 գոլ: Պեպի թիմն ուժեր ունի, որպեսզի հաղթի «Աթլետիկոյին»:

Գերմանացիները նախորդ հանդիպմանը պահեր են ստեղծել, բայց «Աթլետիկոն» Եվրոպայում լավագույն պաշտպանությունն ունի և անգամ առանց Գոդինի կարողացավ չեզոքացնել «Բավարիային»: Գոդինն, ամենայն հավանականությամբ, կխաղա պատասխան հանդիպմանը և նրա ներկայությունն էլ ավելի կուժեղացնի ակումբի պաշտպանությունը:

Հանգստյան օրերին թիմերը հանգստանալու հնարավորություն են տվել առաջատար ֆուտբոլիստներին: «Աթլետիկոն» 1:0 հաշվով հաղթեց «Ռայոյին», իսկ «Բավարիան» ոչ-ոքի խաղաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ (1:1): Եւս մեկ անարդյունավետ խաղ կարող է կայանալ երեքշաբթի օրը:

«ՏՔ 2,5 գոլ» խաղադրույքն աշխատել է «Աթլետիկոյի» վերջին վեց հանդիպումներում և «Բավարիայի» մասնակցությամբ 10 խաղերում:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
22:45/3 մյս
«Աթլետիկո Մադրիդ» — «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ