Goal.com-ի կանխատեսումը. «Մանչեսթեր Յունայթեդը» գոլ բաց չի թողնի «Էվերթոնից»

20:15, 23 ապր 2016
Խաղում է
Goal.com-ի փորձագետ Ուիլյամ Դանկանը կանխատեսում է արել Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Էվերթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Լուի Վան Գալի թիմն անառիկ կպահի սեփական դարպասը: 

Շաբաթ, «Ուեմբլի» մարզադաշտում, Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում կհանդիպեն «Էվերթոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Վերջին մի քանի տարիներին երկու թիմերն այդքան էլ հաջող հանդես չեն գալիս այս մրցաշարում: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2004 թվականին, իսկ «Էվերթոնը» վերջին անգամ գավաթակիր է դարձել 1995 թվականին:

«Կապույտները» դեռ ոչ մի գնդակ բաց չեն թողել ընթացիկ խաղարկությունում, և Ռոբերտո Մարտինեսի ֆուտբոլիստները գիտեն, որ 5-րդ անընդմեջ «չոր» հանդիպումը հնարավորություն կտա նրանց լուրջ քայլ կատարել դեպի եզրափակիչ:

Իհարկե, Լուի Վան Գալի թիմը լուրջ փորձություն է «Էվերթոնի» համար: «Կարմիր սատանաներն» այս հանդիպմանը մոտենում են հիանալի տրամադրությամբ, հաղթելով նախորդ 6 հանդիպումներից հինգում, այդ թվում ամսվա սկզբում «Օլդ Թրաֆորդում» նվազագույն հաշվով առավելության հասնելով «Էվերթոնի» նկատմամբ:

Ով ակնկալում է արդյունավետ խաղ, կարող է հիասթափվել, քանզի «կապույտները» վերջին 6 խաղերում խփել են ընդամենը երկու գնդակ: Պետք է նաև նշել, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում «Յունայթեդից» քիչ բաց է թողել միայն «Տոտենհեմը»:

«Էվերթոնը» նաև չի կարողացել գրավել մանկունիանցիների դարպասը նախորդ երկու խաղերում: Հաշվի առնելով, որ «Յունայթեդը» լավ մարզավիճակում է, զարմանալի չի լինի, եթե «Էվերթոնն» այս անգամ ևս չկարողանա գոլ խփել:

Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում 24 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը: Հենց դա էլ առաջարկում եմ խաղադրույք կատարել:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ
20:15/23 ապր
«Էվերթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ