Գերմանիա – Ճապոնիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

17:00, 23 նյմ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Գերմանիա – Ճապոնիա ԱԱ-2022-ի խմբային փուլի E խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Հանսի Ֆլիկի գալուց հետո Բունդեսթիմը 16 խաղում ընդամենը մեկ պարտություն է կրել: Հենց Գերմանիայի հավաքականը որակավորման փուլում առաջինը նվաճեց Մունդիալի եզրափակիչ փուլի ուղեգիրը:

Բունդեսմանշաֆթը վաղուց տիտղոս չի նվաճել: Գերմանացիները միշտ էլ քառամյակի խոշոր մրցաշարերում կարողանում են հավաքվել և գործի դնել մեքենան, սակայն նախորդ Մունդիալում նրանք ֆիասկո ապրեցին: Այնպես որ, Կատարում Գերմանիան ապացուցելու շատ բան ունի:

Եթե հավատանք վիճակագրությանը, ապա Բունդեսթիմը միշտ էլ հաղթել է խմբային փուլի մեկնարկային խաղերում: Ֆլիկը մեծ հարգանք ու վստահություն է վայելում թիմում: Նա գիտի, թե ինչպես պետք է տրամադրել խաղացողներին:

Ճապոնիան այս անգամ էլ կզարմացնի իր կոկիկությամբ և կարգապահությամբ: Մենք նորից խաղից հետո կտեսնենք մաքուր հանդերձարանն ու շնորհակալական նամակը: Սակայն խաղադաշտում սամուրայներն այդքան էլ բարի չեն: Ճապոնացիները կռվելու են յուրաքանչյուր սանտիմետրի համար: Մենք տեսանք, թե ինչ արեցին Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները: Ճապոնիան, անկասկած, ավելի բարձր կարգ ունի, քան Սաուդյան Արաբիան: Բայց կա մի կարևոր հանգամանք: Գերմանացիները միշտ սառնասրտության օրինակ են եղել և երբեք չեն թերագնահատում ոչ մի մրցակցի, իսկ մրցաշարը հաղթանակով սկսելը լրացուցիչ լիցք ու վստահություն է հաղորդում ֆուտբոլիստներին:

Ընտրում եմ Գերմանիայի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
17:00/23 նյմ
Գերմանիա – Ճապոնիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ