«Ֆիորենտինա» — «Ռոմա». Ռոբերտ Գասպասրյանի կանխատեսումը

23:45, 03 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական հաղորդավար, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ֆիորենտինա» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։

Մրցաշրջանի սկզբում «Ռոմայի» տիֆոզիները վստահ էին, որ Պաոլո Ֆոնսեկան արժանի է մնալու մայրաքաղաքային ակումբի ղեկին։ Հիմա այդպիսի մարդ երևի չի էլ մնացել։ «Գայլերն» այս պահին հանդես են գալիս սեփական կարողություններից զգալիորեն ցածր։ Անատամ ու թույլ խաղի տրամաբանական ելքը չեմպիոնլիգյան քառյակից գլորվելն էր։ Բայց 25-րդ տուրում «Ռոման» պետք է մրցի էլ ավելի անդեմ ու անգույն «Ֆիորենտինայի» դեմ։

«Մանուշակների» կազմում խաղը միանշանակ բաց կթողնի բազմաչարչար Ջակոմո Բոնավենտուրան, որը ոչ մի կերպ չի կարողանում մարզավիճակ հավաքել ծանր վնասվածքներից հետո։ «Ռոմայում» էլ կան կադրային խնդիրներ, բայց ժամանակի ընթացքում լազարեթը դատարկվեց։ Ըստ լուրերի, ընդհանուր թիմի հետ մարզվում են Սմոլինգն ու Կումբուլան։ Նրանցից մեկը վաղը դուրս կգա մեկնարկային կազմում։ Ամենայն հավանականությամբ, պահեստայինների նստարանին կմնա Ռիկ Կարսդորպը, որը «Միլանի» հետ խաղաց, գուցե, իր կարիերայի վատագույն հանդիպումը։

Առանձին անդրադարձ եղավ նաև Հենրիխ Մխիթարյանին։ Ֆոնսեկան դիտարկում է Մխիթարյանին վերադարձնել «կեղծ 9 համարի» դիրք, որը նա հասցրել էր յուրացնել ձմեռային կարճատև դադարի ժամանակ։ «Միլանի» հետ խաղում էլ Մխիթարյանը կարճ ժամանակ այդ դիրքում անցկացրեց և լավ տպավորություն թողեց։ Դրանից կախված է Բորխա Մայորալի՝ դաշտ դուրս գալը. Էդին Ջեկոն վնասվածք ունի ու դաշտ դուրս գալ չի կարող։

Ավելի լավ մրցակից, քան այսօրվա «Ֆիորենտինան», «Ռոման» գուցե չգտնի, մանավանդ, որ առջևում Նապոլիի հետ հանդիպում կա ու Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ «Շախտյորի» հետ դիմակայությունը, որն այսպիսի «Ռոմային» առանց թարթելու կուլ կտա։ Այնպես որ կանխատեսում եմ, «Ռոման» կհաղթի։ Որպես բոնուս կարող ենք խաղալ Հենրիխ Մխիթարյանի արդյունավետության վրա. վաղուց Հենոն գոլ չի խփել։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/3 մրտ
Фиорентина - Рома
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/3 մրտ
Фиорентина - Рома
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ