Էքսպրես խաղադրույք՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերի վերաբերյալ

23:00, 17 օգս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի 3 առաջին խաղերի վերաբերյալ։ Ընդհանուր գործակիցը 6․31 է։

«Մոնակո» (Ֆրանսիա) – «Շախտյոր» (Ուկրաինա)

Այս խաղի վերաբերյալ առանձին կանխատեսմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։ Իսկ այս էքսպրեսի համար դիտարկում էի երկու տարբերակ․ երկու թիմերն էլ գոլ կխփեն, կամ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ։ Ընտրությունս կանգ առավ երկրորդ տարբերակի վրա։ Կարծում եմ՝ դիմակայության կարևորությունն այնքան մեծ է, որ թիմերը հնարավորինս երկար կփորձեն զգույշ գործել և ռիսկի չդիմել։ Իսկ դա ենթադրում է, որ խաղում քիչ գոլեր կլինեն։

«Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրոնդբյու» (Դանիա)

Ավստրիական թիմը բացահայտ ֆավորիտ է թե՛ այս խաղում, թե՛ դիմակայությունում։ Կարծում եմ՝ առաջին հանդիպումը տանն անցկացնելով՝ «Զալցբուրգը» կփորձի մեծ առավելություն ապահովել պատասխան խաղից առաջ։ Չեմ հավատում, որ դանիական ակումբը կարող է գոլ խփել, սակայն ռիսկի դիմել էլ չեմ ուզում։ Ընտրում եմ՝ դաշտի տերերի հաղթանակը և խաղի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը։

«Շերիֆ» (Մոլդովա ) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Շերիֆը» հրաշքով հայտնվեց այս փուլում։ Որակավորման երրորդ փուլում Մոլդովան ներկայացնող թիմը հաղթահարեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» արգելքը։ «Շերիֆի» խաղը տեսել ենք Հայաստանում։ Առանձնահատուկ ոչինչ չկա։ Կարծում եմ՝ Զագրեբի «Դինամոն» խնդիրներ չի ունենա այս խաղում՝ չնայած նրան, որ խաղալու է մրցակցի հարկի տակ։ Ընտրում եմ «Դինամո Զագրեբի» հաղթանակը։

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/17 օգս
«Մոնակո» – «Շախտյոր»
Չեմպիոնների լիգա
23:00/17 օգս
«Ռեդ Բուլ Զալցբուրգ» – «Բրոնդբյու»
Չեմպիոնների լիգա
23:00/17 օգս
«Շերիֆ» – «Դինամո Զագրեբ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ