ՉԼ-ի փլեյ-օֆֆ․ «Մոնակո» – «Շախտյոր»․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

23:00, 17 օգս 2021
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Մոնակոն» կհյուրընկալի «Շախտյորին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի առավելագույնը 3 գոլ։

Անկանխատեսելի դիմակայություն է՝ «Մոնակո» – «Շախտյոր»։ Այս մրցաշրջանից առաջ երկու ակումբների գլխավոր նպատակն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայտնվելը։ Ուկրաինական ակումբը նույնիսկ կարողացավ թիմ հրավիրել իտալացի երիտասարդ մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիին, որը նախորդ մրցաշրջանում մարզում էր «Սասուոլոն»։

«Մոնակոն» էլ իր հերթին ցանկանում է բարելավել ֆինանսական վիճակը՝ ՉԼ-ի խմբային փուլում հայտնելու արդյունքում։ Դիմակայությունում և այս խաղում ֆավորիտը «Մոնակոն» է։ Բայց Պրահայի «Սպարտայի» դեմ նախորդ փուլի խաղերի նման հեշտ չեն լինելու այս հանդիպումները։ Կարծում եմ՝ երկու թիմերն էլ զգույշ են գործելու առաջին խաղում։ Այո, Նիկո Կովաչի թիմը կցանկանա սեփական հարկի տակ հաղթել և առավելություն ապահովել պատասխան հանդիպումից առաջ։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ շատ գոլեր չենք տեսնի այս խաղում։ Հիմնականում չեմ ընտրում գոլերի քիչ տոտալի վրա խաղադրույքներ, սակայն այս խաղում գործակիցները ստիպում են խախտել դա։

Ուկրաինական թիմն արտագնա խաղում կփորձի մեծ ուժերով պաշտպանվել։ «Մոնակոն» լավ հարձակման գիծ ունի, սակայն Ֆրանսիայի առաջնությունում դեռ հաղթանակ չի տարել։ Ոչ ոքի առաջին տուրում և պարտություն՝ երկրորդում։

Եթե թիմերից որևէ մեկն էլ հաղթի, իսկ դա, ամենայն հավանականությամբ, կլինի «Մոնակոն», ապա խաղում շատ գոլեր չեն գրանցվի։ Ընտրում եմ՝ գոլերի տոտալը 3-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․62 գործակիցը։ Եթե խաղում գրանցվի 3 գոլ, ապա խաղադրույքը վերադարձ կլինի։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/17 օգս
«Մոնակո» – «Շախտյոր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ