Էքսպրես՝ Չեմպիոնների լիգայի խաղերի վերաբերյալ

23:55, 15 մրտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների վերաբերյալ։ 2 խաղերի ընդհանուր գործակիցը կազմում է 6․57։

«Այաքս» – «Բենֆիկա»

«Այաքսը» ներքին առաջնությունում 26 խաղում խփել է 77 և բաց թողել 11 գոլ։ Էրիկ տեն Հագի թիմը փայլում է հարձակման ժամանակ, բայց չի ձախողում խաղը պաշտպանությունում։ «Բենֆիկայի» դեմ կայացած առաջին խաղում բաց թողած 2 գոլերն ավելի շատ կարելի է պատահականություն համարել՝ հատկապե, որ առաջին գոլն ինքնագոլ էր։

Կարծում եմ, որ տնային խաղում «Այաքսը» խնդիրներ չի ունենա։ Թիմում լավ են հասկանում, որ 2։2 հաշվով ավարտված առաջին խաղից հետո նույնիսկ 1 գոլի առավելությամբ հաղթելու դեպքում կլինի ռիսկ, որ մրցակիցը կարող է հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Ենթադրում եմ, որ դաշտի տերերն առաջին րոպեներից մեծ ճնշում կգործադրեն պորտուգալական թիմի վրա։ Ընտրում եմ «Այաքսի» ֆորա (-1.5) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․98 գործակիցը։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Աթլետիկո»

Եվրոպայում դժվար է գտնել ևս երկու թիմ, որոնք ընթացիկ մրցաշրջանն այնքան վատ են անցկացնում, որքան «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Աթլետիկոն»։ 2 թիմերն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներով են համալրված, սակայն այս մրցաշրջանում չեն կարողանում կայուն խաղ ցուցադրել։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Նույն հաշիվը կարող է կրկնվել այս խաղում։

Ռիսկի կդիմեմ և կընտրեմ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 3․32 գործակիցը։ Իսկ եթե չեք ցանկանում ռիսկի դիմել, ապա կարող եք ընտրել 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․80 գործակցով։ 2 թիմերն էլ խնդիրներ ունեն պաշտպանությունում։

Նախորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»։ Հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Կրիշտիանու Ռոնալդուն։ Իսկ «Աթլետիկոն» գոլ էր բաց թողել «Կադիսից», բայց հաղթել էր 2։1 հաշվով։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/15 մրտ
«Այաքս» – «Բենֆիկա»
Չեմպիոնների լիգա
23:55/15 մրտ
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Աթլետիկո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ