«Էմպոլի» – «Միլան»․ կանխատեսում և խաղադրույք

23:45, 22 դկտ 2021
Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Էմպոլին» սեփական խաղադաշտում կմրցի «Միլանի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ հյուրերն այս խաղում նվազագույնը 2 գոլ կխփեն։

Նախորդ 2 տուրում «Ռոսոներներն» այդքան էլ լավ չեն խաղացել։ Ոչ ոքի «Ուդինեզեի» հետ (1:1) և պարտություն «Նապոլից» (0:1): Մի կողմից, Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի բախտը չբերեց պահերն իրացնելու ժամանակ, մյուս կողմից էլ, «Միլանը» չխաղաց հարձակման գծում այնպես, ինչպես կարողանում է։ Բացի այդ, VAR-ն էլ թիմի կողմից չէր։

Իսկ «Էմպոլին» այդ ընթացքում հաղթեց «Նապոլիին» (1:0) և ոչ ոքի խաղաց «Սպեցիայի» հետ։ Աուրելիո Անդրեցոլայի գլխավորած թիմը վառ խաղ է ցուցադրում հարձակման գծում, բայց ոչ միշտ է ապահով գործում պաշտպանությունում։ Կարծում եմ՝ «Էմպոլին» այն մրցակիցն է, որի մասին հիմա երազում է «Միլանը»։

Ինձ թվում է, որ 3-րդ տեղ նահանջելը պետք է ազդանշան լինի «Միլանի» համար։ Եվ այդ պարագայում Ա Սերիայի նորեկը հարմար մրցակից կլինի թիմի համար։ «Էմպոլին» շատ համարձակ ֆուտբոլ է խաղում, ինչի պատճառով թիմի պաշտպանությունը բախվում է մրցակցի մեծաթիվ գրոհներին։ Գրեթե յուրաքանչյուր խաղում «Էմպոլիի» մրցակիցները մի քանի գոլային պահեր են ունենում։ Կարծում եմ՝ այս անգամ ևս նույն պատկերը կտեսնենք։

Ընտրում եմ «Միլանի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․66 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա
23:45/22 դկտ
«Էմպոլի» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ