«Դեպորտիվո» — «Ռեալ Սոսիեդադ». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

14:00, 10 սպտ 2017
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության երրորդ տուրի «Դեպորտիվո» — «Ռեալ Սոսիեդադ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի:

«Ռեալ Սոսիեդադը» անցած տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նման բան չէր եղել 2003-ից սկսած, երբ սան-սեբաստիանցիները Վալերի Կարպինի հետ միասին առաջատար էին իսպանական լա լիգայում մինչև 36-րդ տուրը: Իսկ 37-րդ տուրում նրանցից միավորներ խլեց Ալեքսանտր Մոստովոյի «Սելտան»` նվիրելով Մադրիդի «Ռեալին» հերթական չեմպիոնությունը:

Եկեք վերադառնանք իրականություն: «Ռեալ Սոսիեդադը» իսկապես տպավորեց անցած տուրում` հաղթելով «Վիլյառեալին» 3:0 և 3 գոլերն էլ խփելով առաջին կեսում: Ավելի քիչ հեքիաթային էր «Ռեալ Սոսիեդադի» խաղը առաջին տուրում, որտեղ թիմը 3:2 հաշվով հաղթեց Սելտային: Բասկերը երկու գոլ խփեցին հակառակորդի թույլ տված կոպիտ սխալներից, իսկ երրորդ գոլը «Ռեալ Սոսիեդադին» նվիրեց հանդիպման մրցավարը` 11 մետրանոց նշանակելով մի խախտումի համար, որը տեղի էր ունեցել տուգանային հրապարակից մեկ մետր հեռու:

Բախտը այդքան երկար իհարկե չի կարող բերել թիմի համար: Կարծում եմ «Լա-Կորունյայում» «Ռեալ Սոսիեդադը» չի հաղթի: Ռիսկի կդիմեմ և կկատարեմ կանխատեսում ոչ-ոքի արդյունքի վրա: չափազանց շատ գոլային պահեր է փչացրել մրցաշրջանի մեկնարկից «Դեպորտիվոյի» ռումինացի հարձակվող Ֆլորին Անդոնեն: Նրա մոտ խաղը սերիաներով է ստացվում: Կամ մի քանի շաբաթ անընդհատ վրիպումներով, կամ էլ գոլերով:

«Դեպորի» մոտ տանը խաղալու առավելություն կա, իսկ «Ռեալ Սոսիեդադը» փաստացի առավել ուժեղ է և գալիս է առաջատարի կարգավիճակով:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն. 3-րդ տուր
14:00/10 սպտ
«Դեպորտիվո» - «Ռեալ Սոսիեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ