Չեխիա — Թուրքիա. Վալերի Կարպինի կանխատեսումը

23:00, 21 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Եվրո-2016-ի Չեխիա — Թուրքիա հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում Չեխիայի հավաքականի հաղթանակի վրա: 

Չեխերը վատ չխաղացին Իսպանիայի հավաքականի հետ: Միայն վերջնամասում գոլ բաց թողեցին, ունեին պահեր, և վերջին րոպեներին անգամ կարող էին հավասարեցնել հաշիվը: Հետո չեխերը փրկվեցին Խորվաթիայի հետ հանդիպմանը՝ խաղի ընթացքում պարտվելով 0:2 հաշվով: Հիմա նրանք հաղթելու դեպքում փլեյ-օֆֆ դուրս գալու լավ շանսեր ունեն: Ընդ որում՝ հնարավոր է և երկրորդ տեղից, քանզի շատ հավանական է Խորվաթիայի նկատմամբ Իսպանիայի հաղթանակը:

Թուրքերը երկու խաղերում էլ արժանիորեն պարտվեցին: Թուրքական թիմը դեռ ակնհայտորեն զիջում է մրցակիցներին: Թերիմի թիմը շանս ունի փլեյ-օֆֆ դուրս գալու, բայց այն փոքր է:

Կարծում եմ՝ այստեղ ավելի մոտիվացված և իրենց վստահ զգացող չեխերը կկարողանան հաղթել տվյալ հանդիպմանը:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, D խումբ
23:00/21 հնս
Չեխիա - Թուրքիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ