Չեխիա – Հայաստան: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 26 մրտ 2024
Ֆուտբոլի մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Չեխիա – Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ:

5 պարտություն նախորդ 7 խաղում. այսպիսին է Հայաստանի հավաքականի վիճակագրությունը:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմում դրական տեղաշարժեր չեն նկատվում: Նախորդ ցիկլի մասին շատ ենք խոսել, սակայն գլխավոր հարցը բաց է մնում. ո՞րն է մեր հավաքականի ցածր խաղամակարդակի պատճառը: Արդյոք սա ճգնաժամ է, թե օրինաչափություն:

Կոսովոյի հետ տնային մրցավեճում մեր տղաների մոտ ցանկության և նվիրվածության պակաս չզգացվեց, սակայն ժամանակակից ֆուտբոլում նվիրվածությունն ու մեծ ցանկությունը բավարար չեն խնդիր լուծելու համար:

Պետրակովը պահպանողական մարզիչ է, նա չի սիրում փորձարկումներ, ռիսկեր: Ուկրաինացի մասնագետը, ամեն դեպքում, ոչ լավ օրից, բայց շանս տալիս է որոշ ֆուտբոլիստների: Այլ բան է, թե արդյոք այդ ֆուտբոլիստները բավարարում են մարզչի պահանջները:

Կոսովոյի հետ տնային խաղում ավելի շատ հախուռն ֆուտբոլ տեսանք, քան թիմային գործողություններ: Խաղային օղակներն իրարից անկախ էին գործում: Մենք չտեսանք մեկին, որը կփորձեր առաջնորդի դեր ստանձնել խաղադաշտում:

Թե ինչ տեսավ և ինչի վրա ուշադրություն կդարձնի Պետրակովը, կիմանանք հետո, կամ չենք իմանա: Սակայն այսօր օրակարգում ավելի լուրջ հավաքական է:

Չեխերը վերջին շրջանում վատ տպավորություն չեն թողնում: 2023-ին Չեխիան 10 խաղում ընդամենը մեկ անգամ է պարտվել: Սակայն այսօրվա մեր մրցակիցը նույնպես կարևոր փուլում է: Իվան Հաշեկն ազգային թիմը գլխավորեց 2024-ին: Առաջին իսկ խաղում 60-ամյա մասնագետը զարմացրեց իր տակտիկական ճկունությամբ: Չեխիան պարտվում էր Նորվեգիային, սակայն կամային հաղթանակ տարավ:

Հաշեկը, ամենայն հավանականությամբ, ռոտացիա է կիրառելու, բայց անգամ այս պայմաններում Եվրոյին նախապատրաստվող թիմը մոտիվացիայի պակաս չի ունենալու:

Չեխերը նախորդ 10 խաղում 8 գոլ են բաց թողել: Տանտերերը սովորաբար «չոր» են պահում դարպասը կարգով ավելի ցածր թիմերի հետ խաղերում, իսկ Հայաստանի հավաքականն առջևի գծի թույլ խաղով դժվար թե կարողանա տխրեցնել մրցակցին:

Առաջարկում եմ Չեխիայի հաղթանակ 2 կամ 3 գոլով խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
23:00/26 մրտ
Չեխիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ