Չեմպիոնների լիգայի էքսպրեսս. Խաղում ենք 4,50 գործակցով

22:45, 10 մյս 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումները: «Յուվենթուսը» կընդունի «Մոնակոյին», իսկ «Աթլետիկոն»՝ «Ռեալին»:

«Յուվենթուս» — «Մոնակո»

«Յուվեն» առաջին խաղում հաղթեց 2:0 հաշվով և հանեց դիմակայության բոլոր հարցերը: «Ծեր Սինյորան» շատ կազմակերպված ու կայուն ֆուտբոլ է ցուցադրում: Ալեգրիի տղաները Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում դեռ գոլ բաց չեն թողել: Նույնիսկ «Մոնակոն» ու «Բարսելոնան» տանը չկարողացան գոնե 1 գոլ խփել Բուֆֆոնին: Թուրինցիների BBC-ն (Բոնուչի, Բարզալի, Կյելինի) Եվրոպայի ամենաուժեղ պաշտպանական գիծն է:

Պատասխան խաղում «Յուվեն» նույնպես ֆավորիտ է: «Մոնակոն» ողջ ուժերը կներդնի առջևի գծում: Պաշտպանությունում բացեր կառաջանան, որից «Յուվեն» կփորձվի օգտվել: «Յուվեն» ու Բուֆֆոնը շատ են սպասել այս եզրափակչին, և ամեն ինչ կանեն, որպեսզի բացառեն ցանկացած տեսակի ձախողում: Շատերը կարծում են, որ պատասխան խաղում «Յուվեն» ավելի թուլացած ու հանգստացած կխաղա, բայց դժվար թե: Սեփական երկրպագուների աջակցությամբ Ալեգրիի թիմը կրկին կփորձի հաղթել ու հաստատել իր բարձր կարգը: «Մոնակոյի» գոլը բացառել պետք չէ, բայց «Յուվեն» տանն էլ կհաղթի:

Առաջարկում ենք «Յուվենթուսի» հաղթանակն ու տոտալ 1,5-ից շատ գոլը: «Մոնակոյի» հեքիաթն այսօր կավարտվի: Եթե կա «Յուվենթուս», ապա «մոնեգասկները» Չեմպիոնների լիգայի եզրափակչում անելիք չունեն: Թուրինցիների հաղթանակի և տոտալ 1,5-ից շատ գոլի համար սահմանված է 1,99 գործակիցը:

«Աթլետիկո» — «Ռեալ Մադրիդ»

Առաջին խաղը հանեց դիմակայության հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, թեպետ Սիմեոնեի պնդմամբ ամեն ինչ դեռ ավարտված չէ: Դժվար է հավատալ «Աթլետիկոյի» խոշոր հաշվով հաղթանակին: «Ռեալն» ու Կրիշտիանու Ռոնալդուն առաջին խաղում կատարյալ ֆուտբոլ խաղացին: Դիմակայությունը փրկելու համար «Աթլետիկոն» առաջին րոպեներից մեծ ուժերով առաջ կգնա, իսկ «Ռեալի» դեմ դա ինքնասպանության նման մի բան է:

Առաջնության վերջին խաղում «Ռեալը» կրկին խաղաց 2-րդ կազմով և կրկին խոշոր հաշվով հաղթեց: Սիմեոնեի թիմն իր հերթին խաղաց հիմնական կազմով ու նվազագույն հաշվով հաղթեց «Էյբարին»: «Աթլետներն» առաջիկա խաղում ավելի հոգնած տեսք կունենան, քան Զիդանի տղաները:

Ամեն ինչ «Ռեալի» ձեռքում է: «Սերուցքայինները» կարող են սպասել մրցակցի առաջարկներին ու խաղալ հակագրոհների վրա: Հակագրոհները «Ռեալի» ամենաուժեղ զենքերից մեկն են: «Արքայական» ակումբը միշտ գոլ է խփում, անկախ նրանից, թե ով է մրցակիցը: «Ռեալի» հարձակման գիծը շատ ուժեղ է և անպայման կօգտվի «աթլետների» պաշտպանության բացերից, որոնք մեծ ուժերով գրոհելու արդյունքում պարզապես չեն կարող չառաջանալ: Առաջարկում ենք «Ռեալի» անհատական տոտալ 1,5-ից շատ գոլը: Գործակիցը 2,26 է:

Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքյեմքերական ընկերության կայքում ստացանք 4,50 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, 1/2 եզրափակիչ, պատասխան խաղ
22:45/9 մյս
«Յուվենթուս» — «Մոնակո»
ՉԼ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
22:45/10 մյս
«Աթլետիկո» — «Ռեալ Մադրիդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ