«Բուքմեյքերների Ռեյտինգ» vs ArmFootball.com. Կանխատեսումների մենամարտ. Ռաունդ 2

23:45, 06 նյմ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» հայկական տարբերակի և ArmFootball.com կայքի միջև կանխատեսումների մրցավազքը շարունակվում է: Մեր կայքի խմբագիր Սպարտակ Պետրոսյանը և ArmFootball-ի գլխավոր խմբագիր Ռաֆայել Խալաթյանը կանխատեսումներ են արել «Սուոնսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» և «Սևիլիա» — «Բարսելոնա» հանդիպումների վերաբերյալ:

«Սուոնսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»

Սպարտակ Պետրոսյան. Մանչեսթերյան մղձավանջը շարունակվում է: Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «ՄՅՈւ»-ն ԱՊԼ-ի նախորդ 4 հանդիպումներում հաղթանակ չի տոնել: Հինգշաբթի օրն էլ հյուրընկալվելիս պարտվեց «Ֆեներբահչեին»: Այդ խաղի միակ դրական կողմը, թերևս, Հենրիխ Մխիթարյանը վերադարձն էր խաղադաշտ: Մեր հայրենակիցը թեպետ վատ մարզավիճակում էր, բայց հաստատ ոչնչով չէր զիջում խաղադաշտում անիմաստ վազվզող մյուս 10 խաղացողներին: Հավանաբար առաջիկա խաղում նույնպես Հենրիխը կլինի պահեստայինների նստարանին:

Պորտուգալացի մասնագետը լուրջ խնդիրներ ունի: Վնասվածք ունեն պաշտպաններ Քրիս Սմոլինգն ու Էրիկ Բային, Անտոնիո Վալենսիան, որակազրկված է Անդեր Էրերան: Կասկածի տակ է նաև Պոլ Պոգբայի մասնակցությունը:

Երկու թիմերն էլ հայտնվել են ծանր կացության մեջ: «Սուոնսին» մրցաշարային աղյուսակի նկուղում է, իսկ «Յունայթեդը»՝ միջնամասում: Հաշվի առնելով մանկունյանցիների պաշտպանությունում առկա խնդիրները, կարծում եմ, որ անգամ հաղթելու դեպքում նրանք գոնե մեկ գոլ բաց կթողնեն: Առաջարկում եմ «Երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքը: Գործակիցը՝ 1.73:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 11-րդ տուր
19:00/6 նյմ
«Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Ռաֆայել Խալաթյան. Երկու թիմերի համար էլ առաջնությունն անհաջող ընթացք ունի: Եթե «Յունայթեդը» ձախողում է իր վերջին հանդիպումները և իջել է մրցաշարային աղյուսակի միջնամաս, ապա «Սուոնսին» գտնվում է վտանգավոր գոտում, և արդեն իսկ պարզ է, որ թիմին դժվար պայքար է սպասում Պրեմիեր լիգայից դուրս չմնալու համար: Մանկունյանցիները այս մրցաշրջանում հաճախակի են խնդիրների բախվում հետնապահների հետ խաղերում ու երկար ժամանակ ստիպված են լինում գտնել դեպի մրցակցի դարպասը տանող ճանապարհները: Դա բերում է նրան, որ Մոուրինյոյի թիմը խաղերի ընթացքում բազմաթիվ անկյունայիններ է իրացնում: Կարծում եմ՝ արտագնա այս խաղը ևս բացառություն չի լինի, «Մանչեսթերը» կգրոհի, դժվարությունների կհանդիպի ու էլի շատ անկյունայիններ կիրացնի, այնպես որ առաջարկում եմ ընտրել «Մանչեսթեր Յունայթեդի» անկյունայինները 6,5-ից շատ» խաղադրույքը` 2,07 գործակցով:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 11-րդ տուր
19:00/6 նյմ
«Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Սևիլիա» — «Բարսելոնա»

Սպարտակ Պետրոսյան. «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը «Բարսելոնայի» համար հոգեբանական լուրջ խնդիր հանդիսանալ չի կարող: Կատալոնացիներն արդեն «բավարարված» էին Պեպ Գվարդիոլայի թիմին ջախջախելուց և նման «ճոխություն» կարող էին թույլ տալ: Իհարկե, պետք է անպայման ասեմ, որ այդ խաղում «Սիթին» հաղթեց, ոչ թե «Բարսան» պարտվեց:

Առաջիկա խաղին վնասվածք ունեցողների անունները մնացել են նույնը՝ Ալբա, Պիկե, Ինյեստա, Մաթյո: Տանտերերից խաղը բաց կթողնեն Ֆերնանդեսն ու Նասրին:

«Բարսելոնային» ևս մեկ ծանր հանդիպում է անցկացնում: Լուիս Էնրիկեի գլխավորությամբ կատալոնացիները Լա լիգայի շրջանակներում չեն հաղթել «Ռամոս Սանչես Պիսխուանում»: Բացի այդ, Խորխե Սամպաոլիի թիմը չի պարտվել նախորդ 6 տնային խաղերում: Ինչպես նաև պետք է նշել, որ «Բարսան» վերջին 5 արտագնա խաղերում գոլ է բաց թողել:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել «Առաջին խաղակեսում «Սևիլիայի» գոլերը տոտալ շատ 0.5-ից» իրադարձության վրա: Գործակիցը՝ 2.10:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 11-րդ տուր
23:45/6 նյմ
«Սևիլիա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Ռաֆայել Խալաթյան. «Սևիլյան» առաջնության մեկնարկում շատ լավ խաղ է ցուցադրում, ինչը թույլ է տալիս թիմին հետ չմնալ առաջատար եռյակից, Չեմպիոնների լիգայում էլ ակումբը վստահ քայլերով առաջ է շարժվում: «Բարսելոնան», իր հերթին, պետք է ամեն ինչ անի, որպեսզի շատ առաջ չթողնի Մադրիդի «Ռեալին», որն այս տուրում սեփական հարկի տակ խաղալու է համեստ «Լեգանեսի» հետ: Ճիշտ է, խաղի կարևորությունը մեծ է երկու թիմերի համար էլ, ու նույնիսկ մեկ սխալի արժեքը մեծ է, բայց դժվար թե թիմերը զգուշավորություն կցուցաբերեն: Կարծում եմ` «Բարսելոնան» այս խաղում չի պարտվի, իսկ խաղում 2,5 գոլից շատ կխփվի, ինչի գործակիցը 1,71 է:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 11-րդ տուր
23:45/6 նյմ
«Սևիլիա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ