«Բրայթոն» – «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 23 հկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բրայթոն» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի առաջնության 9-տուրի հանդիպման վերաբերյալ։

Կարող է զարմանալի թվալ, բայց վերջին 5 խաղում «Բրայթոնը» միավոր վաստակելու ավելի դրական դինամիկա ունի, քան «Մանչեսթեր Սիթին»։ Այո, քաղաքաբնակներն այդ 5 խաղում մրցակցի դարպասն ուղարկել են 10 գնդակ ու տարել են 3 հաղթանակ, իսկ «Բրայթոնը» խփած 5 գոլի շնորհիվ ունի 2 հաղթանակ։ Միևնույն ժամանակ, վերջին 5 խաղերից 3-ում «Բրայթոնը» չի ճաշակում հաղթանակի բերկրանքը՝ մրցակիցների հետ բաժանվելով խաղաղությամբ, իսկ «Սիթին» պարտվել է 2 խաղում։

«Մանչեսթեր Սիթին» նոր մեկնարկած մրցաշրջանում լուրջ քայլ է կատարել դեպի չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը։ Այս պահին թիմը թեպետ առաջին տեղում չէ, սակայն իր հիմնական միցակիցներ «Չելսիի» ու «Լիվերպուլի» հետ անմիջական խաղերում 4 միավոր է վաստակել։ Որքան էլ մոտ կանգնած լինեն թիմերը մրցաշարային աղյուսակում, ասել, որ սովորական պայմաններում, առանց արտառոց երևույթների «Բրայթոնը» կկարողանա միավոր կորզել «Սիթիի» հետ խաղում, ճիշտ չէ. տանտերերը կարող են մատնանշել «Սիթիի» նկատմամբ իրենց նախորդ հաղթանակը, որը տեղի ունեցավ նախորդ մրցաշրջանում, սակայն դա ոչինչ չորոշող հանդիպում էր, որը կայացավ 37-րդ տուրում։ Հիմա իրավիճակն այլ է։ 

«Սիթին» վերջին 4 դեպքերում անհաջող է խաղացել եվրագավաթներին հաջորդող խաղերում, բայց այս անգամ այդ չարաբաստիկ վիճակագրությունը կփոխվի։ Ավանդաբար, մրցակցի դարպասը 2-ից ոչ պակաս գոլ խփող մանչեսթերցիներն այս անգամ չեն հիասթափեցնի ֆաներին ու գոլառատ խաղում կվաստակեն հերթական 3 միավորը։ 

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
20:30/23 հկտ
«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ