Բոսնիա և Հերցեգովինա – Ֆինլանդիա․ Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

18:00, 13 նյմ 2021
Viasat հեռուստաալիքի հանրահայտ մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Բոսնիա և Հերցեգովինա – Ֆինլանդիա ԱԱ-2022-ի որակավորման մրցաշարի D խմբի 7-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Որակավորման մրցաշարի շատ հետաքրքիր հանդիպման մասին ենք խոսում։ Պարզ է, որ D խմբում առաջին տեղը ֆրանսիացիներինն է, իսկ Բոսնիան-Հերցեգովինան, Ուկրաինան և Ֆինլանդիան շանս ունեն փլեյ-օֆֆ դուրս գալու համար։

Իրավիճակն այնպիսին է, որ բոսնիացիների հաղթանակը կարող է հնարավորությունից զրկել ֆիններին։ Իսկ վերջին տուրում Ֆինլանդիան հանդիպելու է Ֆրանսիային։ Այդ դեպքում Բոսնիան-Հերցեգովինան ուկրաինացիների հետ մրցավեճում կարող է անգամ բավարարվել ոչ ոքի արդյունքով։ Ընդհանրապես, օրացույցը բավականին հաջող է դասավորվել բոսնիացիների համար։ Թիմը վերջին 2 հանդիպումներն անցկացնելու է տանը։

Նախորդ անգամ բոսնիացիները սեփական դաշտում ֆինների հետ մրցել են 2019-ին։ Այդ ժամանակ դաշտի տերերը հաղթեցին 4։1 հաշվով։ Իսկ ընթացիկ մրցաշարում արձանագրվել է 2։2 հաշիվը։ Ընդ որում, բոսնիացիները չկարողացան իրացնել 11 մետրանոցը։

Կարծում եմ՝ տանտերերը գիտեն, թե ինչպես կարելի է բացել հյուրերի պաշտպանությունը։ Ինձ թվում է, որ Բոսնիա-Հերցեգովինան կկարողանա առավելության հասնել այս մրցավեճում։ Որակավորման ընթացիկ մրցաշարում դժվար թե կրկնվի Եվրո-2020-ի հեքիաթը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
18:00/13 նյմ
Բոսնիա-Հերցեգովինա - Ֆինլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ