«Բորուսիա Դ.» – «Մանչեսթեր Սիթի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 25 հկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բորուսիա Դորտմունդ» — «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում շատ ընդունելի արդյունքներ է ցույց տալիս։ Սկզբում «Իշամեղուները» հաղթեցին «Կոպենհագենին», ապա պայքար տվեցին «Մանչեսթեր Սիթիին», բայց, այնուամենայնիվ, պարտվեցին 1:2 հաշվով, իսկ հետո երկու անգամ հաջողությամբ մրցեցին «Սևիլիայի» հետ: Նախ «Բորուսիան» հաղթեց 4:1 հաշվով, իսկ հետո խաղաղ ելք կնքեց՝ 1։1: Դորտմունդի «Բորուսիան» 7 միավորով G խմբում 2-րդ տեղում է: Ներքին առաջնությունում գործերը վատ չեն, բայց ակնկալիքները մեծ են։ Թիմը միայն 5-րդն է, սակայն առաջատարից հետ է մնում միայն 4 միավորով։

«Մանչեսթեր Սիթին», իհարկե, ճախրում է Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում։ Սկզբում Պեպի թիմը հաղթեց «Սևիլիային» 4։1 հաշվով, ապա ավելի համեստորեն ծնկի բերեց «Բորուսիային»՝ 2։1, որից հետո ջախջախեց «Կոպենհագենին»: Բայց նախորդ տուրում «Քաղաքայինները» ակնհայտորեն թույլ հանդես եկան սպասվածից, ինչի հետևանքով չկարողացան հաղթել դանիական ակումբին։ Չնայած դրան «Սիթին» 10 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը:

Իհարկե, «Բորուսիան» կռիվ է տալու «Մանչեսթեր Սիթիին»։ Կարծում եմ, որ «Քաղաքայինները» 3 միավոր կվաստակեն։ Այս թիմերի մասնակցությամբ վերջին 3 հանդիպումներն ընթացել են նույն սցենարով ու ավարտվել նույն հաշվով՝ «Սիթին» հաղթել է 2։1։ Այս խաղն ունի ևս մեկ հետաքրքիր ենթավերնագիր. Էրլինգ Հոլանդը կվերադառնա «Սիգնալ Իդունա Պարկ», որտեղ նրան սուլելու են։ Սա, անշուշտ, ավելի մեծ մոտիվացիա կտա «Վիկինգին»: «Իշամեղուները» կազմի հետ կապված ունեն լուրջ խնդիրներ և «Սիթիի» հետ ոտք մեկնել չեն կարողանա։ Առաջարկում եմ խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի և խաղում առնվազն 2 գոլի վրա։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/25 հկտ
«Բորուսիա Դ․» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ