«Բորուսիա» Դ. — «Լեյպցիգ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 17 դկտ 2019
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Բորուսիա» — «Լեյպցիգ» հանդիպման վերաբերյալ:

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: Իրար հետ մրցելու են ուղիղ մրցացկիցներ առաջատար եռյակում հայտնվելու, իսկ ավելի կոնկրետ՝ երկրորդ հորիզոնականը գրավելու համար՝ Դորտմունդի «Բորուսիան» ու «Լեյպցիգը»:

«Մեղուները» վերջին շրջանում գերազանց են հանդես գալիս՝ քարուքանդ անելով իրենց մրցակիցներին բոլոր հարթակներում: «Բարսայից» կրած պարտությունից հետո Լուսյեն Ֆավրի տղաներն արել են սխալների ուղղում: Դա զգացվում էր խաղից խաղ: 3 հաղթանակ Բունդեսլիգայում, 1-ը Չեմպիոնների լիգայում, ինչը գործնականում ապահովեց «դեղինների» մուտքը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:  Ներքին առաջնության վերջին 3 խաղում «Բորուսիան» խփել է 11 գնդակ: Տնային խաղերում Դորտմունդի թիմն անպարտելի է՝ 7 խաղ, 5 հաղթանակ:

«Լեյպցիգն» էլ է լավ վիճակագրություն հավաքել, որն այս խաղին լրացուցիչ կրակ է ավելացնում: «Ցլերը» արտագնա խաղերում ավելի շատ միավոր են վաստակել, քան «Բորուսիան»՝ տանը: 8 խաղում Նագելսմանի թիմը տարել է 6 հաղթանակ: Վերջին տուրում գրանցվեց փայլուն հաղթանակ «Դյուսելդորֆի» նկատմամբ: Սակայն այստեղ արդեն կան «բայցեր»: «Ֆորտունան» Դորտմունդ չէ, իսկ «Լեյպցիգն» այս պահին ունի խաղային որոշակի խնդիրներ, որոնք առավել լավ երևացին «Լիոնի» հետ ՉԼ խաղում, երբ թիմը բաց թողեց հաղթանակը 2-0 հաշվի պարագայում:

Այս բոլոր թվերն ու փաստերը հասկանալուց հետո կարելի է անել հետևյալ եզրահանգումը. «Բորուսիան» ֆավորիտ է: Ընդ որում՝ ակնհայտ: Ակհայտ է նաև, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն:

 

Օրդինար: Չխաղարկված
Բունդեսլիգա
23:30/17 դկտ
«Բորուսիա» Դ. — «Լեյպցիգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ