«Բենֆիկա» – ՊՍԺ։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 05 հկտ 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Բենֆիկա» – ՊՍԺ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բենֆիկան» 2 հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Ռոջեր Շմիդտի թիմը լավ տեսք ունի։ Պորտուգալական ակումբը ոչ միայն հաղթել էր «Յուվենտուսին» Թուրինում, այլ նաև վերահսկում էր ամբողջ խաղը։ Հասկանալի է, որ թուրինյան ակումբը լավ մարզավիճակում չէր, բայց լիսաբոնցիների խաղային մոդելն այդ հանդիպման համար իդեալական էր։

ՊՍԺ-ն նույնպես լավ մարզավիճակում է։ Քրիստոֆ Գալտյեն կարծես թե կարողացել է կայունացնել Մեսիի, Նեյմարի և Մբապեի համագործակցությունը։ Թիմի կիսապաշտպանական գիծն ավելի լավ է գործում և, ընդհանուր առմամբ, թիմը լավ տեսք ունի։

Այս խաղում ոչ-ոքի արդյունքը ձեռնտու կլինի 2 թիմերին է։ Թե՛ ֆրանսիացիները, թե՛ պորտուգալացիները, չեն ցանկանա ռիսկի դիմել հանդիպման վերջնամասում, եթե հաշիվը հավասար լինի։ Ֆավորիտ է համարվում ՊՍԺ-ն, բայց չեմ կարծում, որ հյուրերին կհաջողվի հեշտ հաղթանակ տանել։

Կարծում եմ՝ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/5 հկտ
«Բենֆիկա» – ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ