Բելգիա — Իտալիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 13 հնս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Իսպանիայի և Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Փարիզի «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Բելգիա — Իտալիա հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այսօր՝ Փարիզի «Ստատ դե Լումեր» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջին խաղակեսում ոչ-ոքի կլինի:

Բելգիային դասում են մրցաշարի հաղթողի 3 գլխավոր ֆավորիտների թվին: Իրոք, կազմը ուժեղ է: Ազարը մրցաշրջանի վերջում կամաց-կամաց արթնացավ: Դե Բրույնեն նույնպես լավ մարզավիճակում է: Կան նաև Բենտեկեն, Լուկակուն, Օրիգին, Մերտենսն ու շատ ուրիշները: Պաշտպանությունում Կոմպանիի բացակայությունն ինչ-որ կերպ հնարավոր է փոխհատուցել: Որակյալ պաշտպաններ կան: Եթե վերցնենք միայն կազմը, ապա Բելգիան Եվրո-2016-ի ամենավառ հավաքականներից մեկն է:

Իսկ ահա Իտալիայի մասին չես ասի, որ ֆենոմենալ կազմ ունի: Բացառությամբ Բուֆոնի, և, կարելի է ասել, Կյելինիի, Բոնուչիի և Բարցալիի, վառ խաղացողներ չկան, հատկապես հարձակման գծում: Սա առաջին մրցաշարը չէ, որին Իտալիան մասնակցում է առանց թոփ աստղերի, եթե կրկին Բուֆոնին հաշվի չառնենք:

Կոնտեի գլխավորությամբ Իտալիան բաց ֆուտբոլ չի խաղա: Իտալացիները կփորձեն իրենց շանսը գտնել հակագրոհների, ստանդարտենրի ժամանակ: Այս Բելգիայի դեմ պետք չէ բացվել: Ուզում էի վերցնել «խաղակեսերից մեկում ոչ-ոքի կլինի» տարբերակը, բայց այդպիսի խաղադրույք չգտա: Այդ պատճառով էլ առաջարկում եմ խաղալ «առաջին խաղակեսում ոչ-ոքի» տարբերակով:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, խմբային փուլ
23:00/13 հնս
Բելգիա — Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ