«Բավարիա» — ՊՍԺ. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

23:00, 07 ապր 2021
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը, ով մասնագիտացած է Ռուսաստանի, Գերմանիայի, Իսպանիայի և Անգլիայի առաջնությունների վրա, կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիա» — ՊՍԺ առաջին խաղի վերաբերյալ:

«Բավարիան» Չեմպիոնների լիգայում կխաղա ՊՍԺ-ի հետ: Այս հանդիպման գլխավոր փաստը նրանում է, որ չի խաղալու Ռոբերտ Լևանդովսկին: «Բավարիայի» լավագույն ռմբարկուն, Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն, մարդ, ումից «Բավարիայի» հարձակման գծում կախված է գրեթե ամեն ինչ:

«Բավարիան» առանց նրա արդեն հասցրել է մեկ հանդիպում անցկացնել Բունդեսլիգայում: Հաղթեց «Լեյպցիգի» հետ խաղում, ճիշտ է՝ նվազագույն հաշվով: Տեսնենք, թե ինչպես կլինի ՊՍԺ-ի հետ: Իրականում այդքան էլ հեշտ իրավիճակ չէ մյունխենցիների համար:

Կա Չուպո-Մոտինգը, ՊՍԺ-ի նախկին հարձակվողը, ով երևի չափազանց մոտիվացված կլինի, սակայն կարգով նա զիջում է Լևանդովսկուն և դժվար թե գերազանցի ՊՍԺ-ի պաշտպաններին:

Խաղադրույքներում ամբողջ առավելությունը «Բավարիայի» կողմն է, ինչը սպասելի է. որպես թիմ այն ավելի ուժեղ տեսք ունի: Սակայն, ըստ իս, այստեղ պետք է կառչել տոտալ տեսակի խաղադրույքներից:

«Երկու թիմն էլ գոլ կխփի և գոլերը տոտալ 2,5-ից շատ»-ը այս հանդիպման համար ամենաիդեալական տարբերակն է: «Բավարիան» վերջին շրջանում այդքան էլ հուսալի չի խաղում պաշտպանությունում:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
23:00/7 ապր
«Բավարիա» - ՊՍԺ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ