«Բավարիա» — «Բորուսիա» Դորտմունդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 20 դկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Գերմանիայի գավաթի երրորդ փուլի «Բավարիա» — «Բորուսիա» Դորտմունդ հանդիպման վերաբերյալ: Հայազգի մեկնաբանը ոչ-ոքի արդյունք է կանխատեսում: 

Ֆուտբոլային Եվրոպան երկրպագուներին նախատոնական հոյակապ նվերներ է նախապատրաստել: Էլ ինչը կարող է զարդարել Սուրբծննդյան Եվրոպան, եթե ոչ փայլուն ֆուտբոլային դիմակայությունները: Դրանցից մեկը Գերմանիայում է: Երկրի գավաթի խաղարկությունում «Բավարիա»- «Բորուսիա» հավերժ դիմակայությունն է լինելու:

Ինչպես գրեթե միշտ է լինում, այս անգամ էլ «Բավարիան» կհամարվի ֆավորիտ: Յուպ Հայնկեսի գալուց հետո գերմանական մեքենան նորից նմանվում է իրեն, առանձին ֆուտբոլիստներ սկսել են ավելի վառ ֆուտբոլ խաղալ: Լազարեթում վնասվածք ունեցող ֆուտբոլիստ գրեթե չկա՝ Ռոբեն, Նոյեր ու Ալկանտարա: Մնացած բոլորը պատրաստ են:

Դորտմունդում կառուցվում է նոր թիմ՝ նոր մարզչի հետ, բայց նույն բյուրեղապակյա խաղացողներով ու Օբամեյանգով հանդերձ: Շարոնակում են խաղադաշտից դուրս մնալ Մարկո Ռոյսը, Մարիո Գյոտցեն, Սիմոն Ռոդեն և մյուսները: Այս ամենը ոչ մի պարագայում չի կարող դորտմունդյան ակումբին դիտարկել որպես ֆավորիտ:

Կլինեն փորձարկումներ, որոնք կարող են հանգեցնել երկարատև հանդիպման, ինչպես այս թիմերը սիրում են խաղալ գավաթում: Ենթադրում եմ, որ կլինի ոչ ոքի: Դիմենք ռիսկի: 5,11 գործակցով՝ ոչ-ոքի հիմնական ժամանակում:

Օրդինար: Պարտված
Գերմանիայի գավաթ 1/8 եզրափակիչ
23:45/20 դկտ
«Բավարիա» - «Բորուսիա» Դորտմունդ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ