«Բարսելոնա» — «Օսասունա». Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

21:30, 26 ապր 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Պրիմերայի 34-րդ տուրի «Բարսելոնա» — «Օսասունա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը (-3,5) ֆորայով հաղթանակ կտանեն: 

«Բարսելոնան» առաջնությունում բոլորից շատ գոլ է խփել, իսկ «Օսասունան»՝ ամենից քիչն ընդունել: «Բարսան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Օսասունան»՝ եզրափակում: Առաջնության շրջանակներում «Օսասունայի» դեմ «Կամպ Նոուում» կայացած նախորդ երեք խաղերն ավարտվել են 7:0, 5:1 և 8:0 հաշիվներով: Վերջի վերջո, «Օսասունայում» հիմա 10 վնասվածք ունեցող ֆուտբոլիստ կա, և թիմը դժվարությամբ է հանդիպումների հայտացուցակներ կազմում, ստիպված երկրորդ թիմից է խաղացողների հրավիրում: Իհարկե, «Կամպ Նոու» մարզադաշտում «Օսասունան» չի կարող դիմակայել: Շանս ընդհանրապես չկա:

Բայց կարևոր է հասկանալ, որ «Բարսելոնան» մնացել է առանց Նեյմարի և Ռաֆինյայի, իսկ ապրիլի 29-ին «կապտանռնագույններին» արտագնա բարդ դիմակայություն է սպասվում «Էսպանյոլի» դեմ: Այդ հանդիպմանը Նեյմարն արդեն կարող է մասնակցել, այնպես որ հիմա կարելի է խաղային պրակտիկա տալ Պակո Ալկասերին: Երկրպագուները երևի կուրախանան՝ մեկնարկային կազմում տեսնելով Անդրե Գոմեշին, իսկ ավելի կարևոր խաղացողները կհանգստանան: Սակայն անգամ ոչ օպտիմալ կազմով «Բարսելոնան» հաջողության կհասնի՝ նվազագույնը չորս գնդակի առավելությամբ: Այս թիմերի միջև տարբերությունն ուղղակի ահռելի է: Խաղադրույք եմ կատարում «Բարսելոնայի» (-3,5) ֆորայով հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 34-րդ տուր
21:30/26 ապր
«Բարսելոնա» - «Օսասունա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ