«Բարսելոնա» — «Լիվերպուլ». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 01 մյս 2019
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա» — «Լիվերպուլ» առաջին խաղի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ կատալոնացիները չեն պարտվի գերարդյունավետ խաղում: 

«Բարսելոնան» վերջին շրջանում այդքան էլ հաճախ չի խաղացել հիմնական կազմով: Խնայել են առաջատարներին: Մեսսին վերջին հանդիպմանը միայն փոխարինման է դուրս եկել: Այդ ամենը բացատրելի է: Մեսսին պետք է պահպանի թարմությունը, այնուամենայնիվ շատ հանդիպումներ է անցկացրել օրացույցաին մեկ տարվա ընթացքում: Ընդ որում՝ նա փոխարինման է դուրս գալիս և մեկ խաղակեսի ընթացքում 6 կամ 7 անգամ հարվածում է դարպասին: Իսկ Մեսսիի յուրաքանչյուր հարվածը վտանգ է:

Կարծում եմ, որ «Բարսան» լավ մարզավիճակով է մոտենում «Լիվերպուլի» դեմ խաղին: Կատալոնացիները լավ տրամադրություն ունեն՝ չեմպիոն են դարձել: Ընդ որում՝ առաջնությունում այդքան էլ շատ էմոցիա և ուժ չեն գործադրել:

Ըստ իս՝ «Լիվերպուլը» կձգտի չեզոքացնել «կապտանռնագույնների» հարձակման գիծը, սակայն երկար ժամանակահատվածում դա չի ստացվի: Իսկ գոլ բաց թողնելով՝ Յուրգեն Կլոպի թիմը կվազի պատասխան գոլը խփել, այստեղ էլ խաղը կբացվի:

Ընտրում եմ ««Բարսելոնան» չի պարտվի և հանդիպման գոլերը տոտալ 3,5-ից շատ» տարբերակը: Գոլեր պետք է լինեն: Ինձ թվում է, որ կատալոնացիները կհաղթեն 3:1, 3:2 և անգամ 4:1 հաշվով: Սակայն այնուամենայնիվ կզգուշանամ՝ 2:2:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ
23:00/1 մյս
«Բարսելոնա» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ