«Բարսելոնա» – «Ինտեր»։ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 12 հկտ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Մեկ շաբաթ առաջ «Ինտերին» պարտվելուց հետո «Բարսելոնան» հայտնվեց բարդ իրավիճակում։ Չնայած Լա լիգայի նախորդ տուրում «Սելտայի» նկատմամբ հաղթանակին՝ կատալոնական ակումբը համոզիչ տեսք չունի վերջին խաղերում։ Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո «Մալյորկայի» ու «Սելտայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակները հասկանալ են տալիս, որ թիմն այնքան էլ լավ վիճակում չէ հիմա։ «Ինտերի» դեմ առաջին խաղում քիչ բան էր ստացվում։

«Ինտերն» առաջնությունում հաղթեց «Սասուոլոյին» Էդին Ջեկոյի դուբլի շնորհիվ։ Մրցաշարային աղյուսակի առումով այս հանդիպումն ունի մեծ նշանակություն։ Հաշվի առնելով «Բարսելոնայի» այժմյան վիճակը՝ կարծում եմ, որ «Ինտերը» լավ հնարավորություններ կունենա հակագրոհների ժամանակ։ Կատալոնացիները մեծ խնդիրներ ունեն պաշտպանությունում։

Ռոբերտ Լևանդովսկին հիմա նման չէ իրեն, բայց կարծում եմ, որ նա կունենա գոլային պահեր։ Իմ կանխատեսումն է՝ թիմերը կփոխանակվեն գոլերով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/12 հկտ
«Բարսելոնա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ