«Բարսելոնա» — «Էսպանյոլ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:30, 06 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմերից մեկի գլխավոր մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» — «Էսպանյոլ» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա այսօր՝ Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ այս անգամ թիմերը գոլերով կփոխանակվեն:  

Թիմերն օրեր առաջ մրցեցին Իսպանիայի առաջնության շրջանակներում: «Էսպանյոլը» բոլորի համար անսպասելիորեն կարողացավ գոլազուրկ ոչ-ոքի խաղալ «Բարսելոնայի» հետ: Բախտը նույնպես «Էսպանյոլի» կողմն էր, քանի որ «Բարսելոնան» վտանգավոր պահեր ունեցավ: «Էսպանյոլն» այդ խաղում հատուկ պլան ուներ, բայց հասկանալի է, որ «Կամպ Նոուում» անիմաստ է ողջ խաղի ընթացքում պաշտպանությունում փակվելը` «Բարսելոնան» միևնույն է գոլ կխփի: Այո՛, «Բարսելոնան» չի կարող 2 խաղ անընդմեջ գոլ չխփել, նման բան այս թիմի հետ չի լինում: «Բարսելոնան» շատ է խփում: Կարծում եմ, որ 3-4 գոլը նրա ուժերի սահմաններում է: «Էսպանյոլը» կփորձի ամեն կերպ գոլ խփել: Կարծում եմ, որ «Էսպանյոլը» պահեր կունենա: Նոր մարզչի նշանակումից ու «Բարսելոնայի» դեմ գրանցած ոչ-ոքիից հետո «Էսպանյոլի» մոտ վստահություն է նկատվում: «Էսպանյոլի» համար ամենակարևորը պահերն օգտագործելն է, իսկ «Բարսելոնան» միևնույն է հաղթելու է, անգամ եթե գոլ բաց թողնի: Խաղադրույք եմ կատարում «երկուսն էլ կխփեն և «Բարսելոնայի» հաղթանակ» տարբերակի վրա: Գործակիցը բավականին գրավիչ է:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
23:30/6 հնվ
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ