«Բարսելոնա» – «Բավարիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 26 հկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բարսելոնա» – «Բավարիա» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բարսելոնայի» անհաջողություններն «Ինտերի» հետ հանդիպումներում անակնկալ էին։ Իսկապես, Իսպանիայի առաջնությունում Չավիի թիմը շատ արժանի է հանդես գալիս։ Թերևս պատճառը թիմի անփորձ լինելն է, որն առայժմ կատալոնացիներին թույլ չի տալիս հետևողականորեն հանդես գալ մեծ թիմերի հետ հանդիպումներում։ Այս ընթացքում «Բարսելոնան» պարտվեց «Ռեալին» Իսպանիայի առաջնությունում։ Դրանից հետո «Բարսելոնան» հերթական լավ հանդիպումն անցկացրեց ազգային առաջնությունում՝ սեփական հարկի տակ հաղթելով Բիլբաոյի «Աթլետիկին»։ 11 տուրից հետո «Բարսան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ առաջատար «Ռեալին» զիջելով 3 միավոր։

Յուլիան Նագելսմանի թիմը հաղթել է Չեմպիոնների լիգայի բոլոր 4 հանդիպումներում՝ արդեն ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Բավարիային» առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս գալու համար այժմ բավական է մնացած երկու խաղերում վաստակել ընդամենը 1 միավոր, ինչը նշանակում է՝ ժամանակն է բարելավելու իրավիճակը Գերմանիայի առաջնությունում։ Այնտեղ նախորդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին» և զբաղեցնում է երկրորդ տեղը: Իսկ առաջատարը շարունակում է մնալ «Ունիոն Բեռլինը», որը վաստակել է 1 միավորով ավելի։

«Բավարիան» առաջիկա խաղում չի կարողանա հույս դնել Մանուել Նոյերի վրա։ Դա նշանակում է, որ առաջիկա խաղում «Բարսելոնան» հիանալի հնարավորություններ ունի անելու այն, ինչ չստացվեց առաջին տուրի խաղում՝ առնվազն 1 գոլ խփել: Թեև քիչ հավանական է, որ «Բարսելոնան» կարողանա անձեռնմխելի պահել իր դարպասը, քանի որ կատալոնացիները շատ հաճախ են սխալվում Չեմպիոնների լիգայի խաղերում և դեռևս ոչ մի չոր խաղ չեն անցկացրել։ Երկու թիմերն էլ ունեն մոտիվացիա. «Բավարիան» դեռևս չի ապահովել խմբում առաջին հորիզոնականը, իսկ «Բարսելոնան» չի կորցրել խմբից դուրս գալու շանսերը։ Դրա համար պետք է հաղթել «Բավարիային» ու հույս ունենալ, որ «Ինտերը» կպարտվի «Վիկտորիային»։ Հավատում եմ, որ մյունխենյան ակումբը առնվազն 1 գնդակի առավելությամբ հաղթանակած կվերադառնա Կատալոնիայի մայրաքաղաից։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/26 հկտ
«Բարսելոնա» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ