«Բարնլի» – «Վուլվերհեմփթոն»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

17:00, 24 ապր 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Բարնլի» – «Վուլվերհեմփթոն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Այս թիմերի միջև կայացած առաջին շրջանի խաղն ավարտվել էր 0։0 հաշվով։ Կա մտավախություն, որ այս հանդիպումը ևս գոլառատ չի լինի։ «Բարնլին» չի կորցրել հույսերը 17-րդ տեղում հայտնվելու համար։ Թիմը մինչև վերջ պայքարելու է, քանի դեռ մաթեմատիկական շանսեր կան փրկվելու համար։

«Վուլվերհեմփթոնը» փորձում է հայտնվել եվրագավաթային տեղում։ Թիմն իր ֆուտբոլն է խաղում և շարունակում է պայքարել։ Այստեղ մրցելու են 2 բավականին կազմակերպված թիմեր, որոնք այդքան էլ ակտիվ չեն գործում հարձակման ժամանակ։

Հաղթանակին ավելի մոտ կլինեն հյուրերը։ Կազմ է վերադարձել Ռաուլ Խիմենեսը, որը Մեքսիկայի հավաքականի ճամբարից վերադառնալուց հետո առաջին հանդիպումը կանցկացնի «Գայլերի» կազմում։

Ընտրում եմ «Վուլվերհեմփթոնը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․81 գործակցով։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
17:00/24 ապր
«Բարնլի» – «Վուլվերհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ